«Ատլետիկո»–«Արսենալ». բուքմեյքերները չեն հավատում Մխիթարյանի թիմին

Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իսպանիա է մեկնել, և հավանաբար, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մադրիդի «Ատլետիկոն» այսօր տանը կընդունի Լոնդոնի «Արսենալին». նրանք խաղալու են Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։

Հենրիխ Մխիթարյանի ծնկի հետ մի բան այն չէ
Զինագործներն արդեն մեկնել են Իսպանիա, Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է թիմի հետ, և ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։

Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:05–ին։ Բուքմեյքերների կանխատեսումների համաձայն` դաշտի տերերն հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն. նման արդյունքի գործակիցը 1.5–ից չի անցնում։ Միևնույն ժամանակ «Արսենալի» հաղթանակը գնահատվում է 5 և ավել գործակցով։

Հիշեցնենք` Եվրոպայի Լիգայի առաջին խաղում «զինագործները» և «Ատլետիկոն» ոչ-ոքի են խաղացել` 1:1։