Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացել են ցուցարարներին

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացել են բողոքի ակցիաներին, բայց ոչ գործադուլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացել են ցուցարարներին, որոնք փակել են օդանավակայանը։ Sputnik Արմենիայի տվյալներով` բողոքի ակցիաներին միացել են հերթափոխը հանձնած աշխատակիցները։ Օդանավակայանը շարունակում է նորմալ գործել։

Ուղևորները ոտքով են գնում «Զվարթնոց», նրանց շարքում է նաև Տիգրան Համասյանը. լուսանկարներ

Օդանավակայանի աշխատակիցները ոտքով գնացել են M5 հիմնական մայրուղու կողմ, որտեղ ցուցարարները վաղ փակել են խաչմերուկը։

Վաղ առավոտյան մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են փողոցը, որը տանում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։ Ակցիան մեկնարկել է 08։10-ին։

Մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել խաչմերուկում։ Ոստիկանները սկզբում համոզում էին ցուցարարներին, որ գոնե բաց պահեն ճանապարհի մի հատվածը, բայց նրանց փորձերն ապարդյուն անցան։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։