Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում. Շարմազանովը` պատգամավորի մանդատը վայր դնելու մասին

Sputnik Արմենիայի աղբյուրի հավաստմամբ` այդ պատգամավորը Գրիգոր Ավալյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն խմբակցության պատգամավորներից մեկն այսօր վայր է դրել պատգամավորական մանդատը։

Զոհրաբյան. «Քարտուղարությունը մերժեց ընդունել պատգամավորների գրավոր դիմումները»

Sputnik Արմենիայի աղբյուրի հավաստմամբ` այդ պատգամավորը Գրիգոր Ավալյանն է Տավուշի Մարզի Մովսես գյուղից։ Նա անկուսակցական է, 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Լուրի իսկությունը ճշտելու համար Sputnik Արմենիայի թղթակիցը դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովին։ Վերջինը չհաստատեց, բայց և չհերքեց լուրը. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,–ասաց Շարմազանովը։