Բաքուն պարբերաբար կաշառում է ԵԽԽՎ պատգամավորներին. եվրոպական ԶԼՄ-ներ

Լուկա Վոլոնտեի գործն առայժմ ընթացքում է։ Այժմ գերմանացիները հիշել են Միլիցա Մարկովիչի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Եվրոպական պարբերականները կրկին անդրադարձել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական լոբբիին։

Այդ մասին նոր ակնարկ է հրապարակել սերբական համայնքի Istok RS պարբերականը` հղում անելով Deutsche Welle-ին։

Ադրբեջանը չի կարող բենզինով ողողել Շվեյցարիան` դեմ գնալով Հայաստանին

Այդ պատմության «հերոսներից» մեկը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է։ 2014թ-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովը նրան նշանակել է Արցախի հարցով զեկուցող։ Մարկովիչը որոշել է պարզել, թե կարո՞ղ են արդյոք Ադրբեջանի հարակից շրջանների բնակիչներն օգտվել Արցախի ջրամբարների ջրերից։ Նրա եզրակացության համաձայն` Արցախի բնակիչները թույլ չեն օգտվել ջրից։

ԵԽԽՎ-ն բանաձևն ընդունել է, որից հետո Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է եկել միջազգային կազմակերպություններում մի շարք հայտարարություններով, այնուհետև ռազմական գործողությունների նոր սպառնալիքով։

Բայց հայկական պատվիրակությունը հիշեցրել է, որ Մարկովիչը մենակ է կազմել եզրակացությունը` անտեսելով մյուս երկրների համազեկուցողների կարծիքը։

«Ուստի հիմնավորված կասկածներ են հայտնվել այն մասին, որ դրա հետևում կանգնած է ստվերային համաձայնությունը», — նշում է պարբերականը։

Արդյունքում ԵԽԽՎ-ում սոցիալիստների խմբակցությունը և դրա իրավական հարցերով հանձնաժողովը պահանջել են անկախ հետաքննություն Եվրոպայի խորհրդի երկրների` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խմբի մասնակցությամբ (GRECO)։

Ինչպես նշում է պարբերականի վերլուծաբան Մաքս Հոֆմանը, սա միակ դեպքը չէ, այստեղ ներգրավված են նաև ԵԽԽՎ ուրիշ պատգամավորներ։ Ընդ որում` ոչ միայն Արևելյան, այլ նաև Արևմտյան Եվրոպայից։

Բաքվի լոբբինգի առանձնահատկությունները, կամ ի՞նչն այն չէ ԵԽԽՎ–ի «ռոտացիայի» հետ

«Այստեղից միտք է ծագում, թե պե՞տք է արդյոք ընդհանրապես ԵԽԽՎ-ն, եթե այն չի ծառայում ոչ մի բանի, բացի կոռումպացված եվրոպական պատգամավորներին հարստացնելուց», — նշել է նա։

Զարմանալու կարիք չկա, եթե բանը հասնի նման պահանջներին։ Բայց ճիշտ է նաև հակառակը։ Ավելի լավ է շարունակել երկխոսությունն ընդհանուր արժեքների հիման վրա։ Կան նաև պատգամավորներ, որոնք այդպես էլ անում են։ Դա հավանաբար կաշխատի Ռուսաստանի պարագայում, երբ երկխոսությունը կօգնի պահպանել խաղաղությունը։

«Բայց մարդիկ, որոնք աշխատում են Ստրասբուրգում, պետք է պայքարեն Եվրոպայի խորհրդի արժեքների համար։ Ուստի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հանդեպ մենք պետք է զրոյական հանդուրժողականություն ցուցաբերենք», — հավելել է Հոֆմանը։

Նշենք, որ նման «կասպիական խավիարի սիրահարների» մասին հրապարակումները պարբերաբար հայտնվում են եվրոպական ԶԼՄ-ներում։