Սպանիչ հարվածով ջենտլմեն Վլադիմիր Ենգիբարյանը, որին աջլիկ չէին դարձրել դպրոցում

Սեփական զբաղմունքի հարցում ինքնատիպ ու ստեղծագործական մոտեցում ունեցող մարդիկ հաճախ դժվարությամբ են կարողանում ցուցադրել իրենց կարողությունները։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է առաջին հայացքից «ոչ ստեղծագործական» մարզաձևին` բռնցքամարտին։ Առաջին հայացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում, և հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանին հաջողվել է ապացուցել։
Sputnik

Օլիմպիական և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մարզական կարիերան հարթ չի եղել հենց սկզբից, որը շատ առումներով պատահական էր։ 1946թ-ին ամառային արձակուրդների ժամանակ նա հյուր էր գնացել Ալավերդի` ազգականների մոտ և մի անգամ մտել է սպորտային խմբակ։ Կանգնել է պատի տակ ու նայել, թե ինչպես են մարզվում բռնցքամարտիկները, հետաքրքիր է եղել, նույնիսկ ուշագրավ…

Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Հավանաբար նրան նկատել է մարզիչը։ Մանկավարժին գրավել է 14-ամյա դեռահասի աչքերում հայտնված հետաքրքրությունը, որովհետև ի՞նչ մարզական կեցվածք ու հատուկ մկաններ կարող էր ունենալ պատերազմական տարիների երեխան։ Մարզիչը` Արտյոմ Հարությունովը, այդ ժամանակ արել է իր մարզչական կյանքի հավանաբար գլխավոր արարքը` Վլադիմիրին ձեռնոցներ է տվել և առաջարկել է հարվածել տանձիկին։

Ենգիբարյանը թնդանոթի պես է հարվածել տանձիկին, այդ արագությունը նույնիսկ փորձառու մարզչին է զարմացրել։ Եվ սկսվել է… դեռահասը օրեր շարունակ անցկացրել է խմբակում։ Երևանցի մարզիչ Էդուարդ Արիստակեսյանը սկզբից դժկամությամբ է համաձայնել մարզել նիհարիկ և արտաքուստ ոչ այդքան ուժեղ տղային, բայց հետո նա դարձել է չեմպիոնի անփոխարինելի մարզիչը` անցնելով նրա հետ ամբողջ մարզական ճանապարհը, որում ավելի շատ հաղթանակներ են եղել, քան անհաջողություններ։

Արիստակեսյանը և Ենգիբարյանը միասին դժվար ուղի են անցել։ Այն հատկապես բարդ է եղել սկզբում, որովհետև Վլադիմիրի բռնցքամարտելու հմուտ, խելացի ոճը կտրուկ տարբերվել է այդ ժամանակ խորհրդային բռնցքամարտում ընդունված ոճից։

Նրան դժվարությամբ են վերցրել ԽՍՀՄ հավաքական։ Բայց երբ վերցրել են, Վլադիմիր Ենգիբարյանը 1953թ-ին դարձել է Եվրոպայի առաջնության առաջին խորհրդային չեմպիոնը։ Նա անթերի անցել է մրցաշարային դիստանցիան և արժանացել ֆրանսիացիների ու անգլիացիների հարգալից և գովասանական արձագանքներին, իսկ նրանք գլուխ են հանում բռնցքամարտի արվեստից։

Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Անգլիացիները նշել են Ենգիբարյանին` որպես վերջին տարիների ամենահմուտ և բազմակողմանի թեթևքաշային` նրա ոճն անվանելով «անգլիական», ֆրանսիացիները նրան համեմատել են սևամորթ ամերիկացի մարզիկների հետ, որոնք հաճախ էին հաղթում տարբեր մրցումներում։

Ինչ վերաբերում է արագությանը, ապա նա արագ է եղել արդեն Ալավերդիում հենց առաջին մարզման ժամանակ, հետագայում նրանից պահանջվել է միայն պահպանել իր արագությունը։ Արձագանքը և պլաստիկությունը նույնպես բնածին հատկանիշներ են եղել, բայց նա համառորեն աշխատել է դրանց վրա` հղկելու համար։ Տեխնիկան և մարտավարական կարողությունները մշակել է մարզիչ Արիստակեսյանի հետ, որը ջանք չի գործադրել, որպեսզի Ենգիբարյանը մարզական բարձունքներ նվաճի։

Ընդհանրապես նրանք երկուսով շատ բաներ են մտածել, ինչը երկար տարիներ շփոթեցրել է հակառակորդներին։ Ենգիբարյանն ի ծնե ձախլիկ է, և նրա բախտը բերել է, քանի որ դպրոցում չեն ստիպել աջլիկ դառնալ, ինչպես դա արվում էր այդ տարիներին։ Նա սովորել է բռնցքամարտել աջլիկի դիրքում, ինչը շփոթեցրել է մրցակիցներին, և մինչև նրանք մտածել են, թե ինչ է կատարվում, Ենգիբարյանը հասել է վճռական առավելությունների։

Իհարկե, ձախլիկի աջակողմյան կեցվածքի գաղտնիքն այնքան էլ երկար չի տևել, մրցակիցները սկսել են պատրաստվել, բայց նախապատրաստության վրա ստիպված են եղել ժամանակ ու ջանքեր ծախսել։ Իսկ Ենգիբարյանը մարզչի հետ վերցրել ու հորինել է նոր հնարք` բռնցքամարտել իջեցրած ձեռքերով` շեշտը դնելով հարվածներից տեխնիկապես խուսափելու վրա և որսալով մրցակցին ակնթարթային հակագրոհի ժամանակ, որը հաճախ բաղկացած է եղել միակ հարվածից։

Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք

Մոլորակի բռնցքամարտիկներից շատ շատերն են 1950-ականներին անձամբ ծանոթացել նրա ամենահաջողված «խոյահարվածին», որը տասնյակ նոկաուտների է հանգեցրել։ Իսկ եթե չի հաջորդել պատասխան ուժեղ «խոյահարվածը», ապա Ենգիբարյանը «պահուստից» հանել է «կիով հարվածը», այդպես են անվանել նրա` ներքևից ձախով հասցրած հարվածը։

Երբ Ենգիբարյանը բռնցքամարտել է Պրահայի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ռինգի տիրոջ` բռնցքամարտիկ Իվանուշի հետ, ապա երրորդ ռաունդում նա մի լավ հարված է հասցրել նրան։ Չեխը ճոճվել է իրեն հուսահատորեն երկրպագող դահլիճի աչքի առաջ, իսկ Ենգիբարյանը բռնել է մրցակցի մեջքից` թույլ չտալով, որ հակառակորդն ընկնի։ Մարտից հետո Վլադիմիր Ենգիբարյանին անձամբ շնորհակալություն է հայտնել Չեխոսլովակիայի նախագահը ջենտլմենական և գեղեցիկ հաղթանակի համար։

Ապրիլի 24-ին Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 86 տարեկան։