«Հիտլերի սուզանավը» հայտնաբերել են դանիական ափերի մոտ

Դանիայի ափերի մոտ` Սկագերակ նեղուցի հատակում, գերմանական U-3523 սուզանավ են հայտնաբերել, որով իբր փախել է նացիստական Գերմանիայի հրամանատարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. U-3523 գերմանական սուզանավը, որով իբր թե փախչել է Երրորդ Ռայխի վերնախավը, գտել են Սկագերակ նեղուցի հատակին` Դանիայի ափերի մոտ։

Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը
Այն հայտնաբերել են Յուտլանդիայի Ռազմական ծովային թանգարանի աշխատակիցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TV2 դանիական հեռուստաալիքին։

Տարածված վարկածներից մեկի համաձայն` 1945 թվականի մայիսի 6–ին B24 Liberator բրիտանական ռմբակոծիչը խորտակել է սուզանավը, սակայն մինչ այժմ նավի ոչ մի բեկոր չէր հայտնաբերվել։ Այս պատմությունը հիմք է հանդիսացել ենթադրությունների համար, որ ֆաշիստական Գերմանիային բարձրագույն ղեկավարությունը հենց այդ նավով է փախել երկրից։

Ծովային թանգարանի մասնագետները հայտնել են, որ սուզանավը 123 մետր խորության վրա էր` գրեթե նույն այն վայրում, որը 1945 թվականին նշել էր բրիտանական ՌՕՈՒ–ն։

Թանգարանի տնօրեն Գերտ Նորման Անդերսոնը պարզաբանել է, որ U-3523–ը Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ գերմանացիների կառուցած ամենաժամանակակից սուզանավն էր։