Արմեն Ջիգարխանյանը նոր կյանք է սկսում. ի՞նչ կապ ունի Ալինա Կաբաևան

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է թարմացնել ներկայացնումների ցանկը։ Այս հարցում նրան օգնում է Ալինա Կաբաևայի հիմնադրամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը փորձում է մոռանալ իր հետ կապված աղմկահարույց պատմությունը և թարմացնել թատերական ներկայացումների ցանկը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

Արմեն Ջիգարխանյանին հունից հանել է Առաջին ալիքի թոք–շոուն

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը` 82-տարեկան Ջիգարխանյանը, պատրաստվում է նոր ներկայացումներ բեմադրել, և այդ հարցում նրան օգնում է Ալինա Կաբաևայի հիմնադրամը։

«Նրանք Ջիգարխանյանի հետ վաղուց են ընկերություն անում։ Հիմնադրամը գումարներ է հատկացնում նոր ներկայացումների համար։ Բայց գումարի հստակ թիվը կոմերցիոն գաղտնիք է։ Մենք հրապարակելու իրավունք չունենք»,- ասել է Սողոմոնյանը։

Պարբերականը գրում է, որ Կաբաևայի հիմնադրամը հաստատել է այս տեղեկությունը։

«Մենք չենք օգնում նրա համար, որ այդ մասին գրվի»,- ասել է հիմնադրամի մամուլի քարտուղար Ելենան։

Ջիգարխանյանի ընկերը խոսել է նաև դերասանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի մասին` ասելով, որ նա քիչ գումար չի աշխատում` պարբերաբար մասնակցելով տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուներին։

Ջիգարխանյանը պահանջել է Մալախովից ձայնը կտրել ու իր անունն այլևս չարտաբերել

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։