Տեսեք` ինչպես են Մոսկվայում պատրաստվում Հաղթանակի 73–ամյակին

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը պատրաստվում են Կարմիր Հրապարակում կայանալիք շքերթի առաջին փորձին։
Sputnik

Զինվորականները հաղթանակի 73 տարեդարձին նվիրված շքերթի փորձեր են անում Մոսկվայի մոտակայքում գտնվող «Ալաբինո» զորավարժարանում։ Օդային փորձին մասնակցում են ավելի քան 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ։

Ցամաքային շարասյունը, ավանդույթի համաձայն, գլխավորում է Տ-34 լեգենդար տանկը, որին հետևում են շքերթին առաջին անգամ մասնակցող նորույթները, «Տերմինատոր» մարտական մեքենաները, Հրթիռային զորքերի հպարտությունը` «Տոռ-Մ2» զենիթահրթիռային համակարգը և այլն։