Անկախ տարածված կարծրատիպից, թե համեղ խինկալի կարելի է համտեսել միայն Վրաստանում, Հայաստանում այն ևս վատ չեն պատրաստում։ «Համով Հայաստան» նախագծի այս թողարկմանը Sputnik Արմենիայի թղթակիցները պատմում են, թե ինչպես կարելի է համեղ համեղ խինկալի պատրաստել։
Վրացական ավանդական կերակրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ են` ալյուր, ջուր, աղ, միս, համեմունքներ։ Թեև պարզ բաղադրիչներներ են, սակայն պատրաստման գործընթացը մեծ վարպետություն է պահանջում։
«Սովորական ցորենի ալյուր ենք վերցնում, մի փոքր աղ ավելացնում։ Աղն անպայման պետք է խոշոր լինի։ Խմորը խառնելուց հետո այն պետք է նաև տրորել, դարձնել փխրուն», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Սոսո Մամուլաշվիլին։
Ըստ նրա` դա խմորը նուրբ և ձիգ կդարձնի, ինչի շնորհիվ եփվելիս այն չի բացվի։
Մանրամասները դիտեք տեսանյութում։