«Որդերն» ու «տրոյաններն» անցյալում են. ինչպես ուժային կառույցները պաշտպանենք հաքերներից

Հայաստանի ուժային կառույցներում մասնագետները միջոցներ են ձեռնարկում հաքերային հարձակումների դեմ պայքարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ԱՊՀ երկրներում տեղեկությունների պաշտպանության իրավական կարգավորման հարցը կաղում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության վաճառքի բաժնի պետ Բուլատ Սիրաևը։

Նրա խոսքով՝ միայն Ռուսաստանում է նախորդ տարի ուժի մեջ մտել օրենքը, որի նպատակն է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքը պաշտպանել հաքերային հարձակումներից։

«ԱՊՀ երկրների պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների կիբեռգրագիտության մակարդակի առումով պատկերը դրական է, բայց ակնհայտ է, որ օրենսդրական հիմքը թերանում է։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատելու կարիք կա», — ասաց Սիրաևը։

Սիրաևը Երևան է ժամանել Հայաստանի ուժային կառույցների կիբեռանվտանգությանն ուղղված սեմինարին մասնակցելու։

Միջոցառման նպատակն է ներկայացնել պետական սեկտորի համար վտանգներն ու դրանցից պաշտպանվելու միջոցները։ Բացի այդ, սեմինարին մասնակցող մասնագետները կներկայացնեն այս և հաջորդ տարվա համար արդիական միտումները։

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

«Հանդիպման շրջանակում մենք ինտերակտիվ կիբեռսիմուլյացիա կանցկացնենք (իրական աշխարհի սիմուլյացիա վիրտուալ իրականության տարածքում)։ Խաղացողները պաշտպանելու են օբյեկտը, որի վրա հարձակվելու են չարագործները։ Եվ նրանք որոշումներ են կայացնելու՝ իրենց կառույցի կայուն աշխատանքին սպառնացող վտանգներից պաշտպանելու համար», — նշեց նա։

Փորձագետը կարծում է, որ հասարակ օգտատերերի ու պաշտպանական գերատեսչությունների արդիական սպառնալիքների շարքում միայն սովորական «որդերն» ու «տրոյանները» չեն, որոնք միշտ գոյություն ունեին, հաքերները հիմա ավելի հեռահար նպատակներ ունեն։ Սիրաևը պարզաբանեց՝ սա այն դեպքն է, երբ չարագործը հարձակում է կատարում շահամոլական (նյութական) նպատակներով։

Հաքերների մի մասին, նրա խոսքով, ֆինանսավորում է այս կամ այն պետությունը։

«Նրանք կոնկրետ թիրախ են ընտրում, փորձում են տվյալներ գողանալ հետագայում որևէ մեկին վաճառելու համար։ Այդպես է լինում հատկապես, երբ երկրում նախընտրական շրջան է կամ քաղաքական ակտիվություն է նկատվում», — նշեց բանախոսը։

Պետությունների առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի գործիքների, անվտանգության ապահովման մոտեցումների։

Ռազմական կառույցների ու գերատեսչության ներկայացուցիչների համար սեմինարի կազմակերպիչներն են Հայաստանում Կասպերսկու Լաբորատորիան ու «Hi-Tech անվտանգության կենտրոնը»։

1 / 3
Կիբեռանվտանգությանը նվիրված սեմինար
2 / 3
Կիբեռանվտանգությանը նվիրված սեմինար
3 / 3
Կիբեռանվտանգությանը նվիրված սեմինար