Սերժ Սարգսյանը մի շարք մարդկանց ազատել է պաշտոններից

ՀՀ նախագահը պաշտոնից ազատելու հինգ հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 7-ին, պաշտոնից ազատելու հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Ո՞վ կասի, որ դեմ է Սերժ Սարգսյանին

Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։

Նախագահի խորհրդականի պաշտոններից ազատվել են նաև Հասմիկ Պողոսյանն ու Վարդան Խաչատրյանը։

Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։

Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեuուչի առաջին տեղակալի պաշտոնից