Ինչո՞ւ Ֆանը եկավ Երևան. թբիլիսյան «արտադրության» հայի պատմությունը

Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հատուկ Sputnik Գրուզիայի համար գրել է Թբիլիսիում ծնված հայ փիլիսոփայի մասին։
Sputnik

Ֆանը մականուն է, որը ընկերոջս անբաժանելի մասնիկը դարձավ 1957 թվականի շոգ ամռանը, երբ հայկական ռադիոյին հարցրին` ինչո՞ւ են դադարեցվել Երևանի պետական համալսարանի ընդունելության քննությունները։ Հայկական ռադիոն պատասխանեց․ որովհետև բոլոր տոմսերը վաճառված են։

Ինչո՞ւ են Քարդաշյան vs «կախիչներ» մարտում հաղթում հայուհիները

Փաստ չէ, ոչ վրացական ռադիոն նույն հարցին այլ կերպ կպատասխաներ, այդուհանդերձ Ֆանը նախընտրեց փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող դառնալ հենց Երևանում։

Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչու են անդրադառնում Ֆանին, և ինչ կապ ունի Թբիլիսին։ Ֆանը Էդուարդ Բագրատի Մարգարովն է` փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ու սոցիոլոգիայի ֆակուլտետի նախկին դեկան։ Իսկ Թբիլիսին կապ ունի, քանի որ Մարգարովն այնտեղ է ծնվել ու ապրել մինչև հիսունյոթ թվականը, երբ Հայաստան է եկել՝ համալսարան ընդունվելու։

Ինչու՞ «Ֆան»։ Որովհետև եթե հիմա ամենաշատ դիտվող ֆիլմերի առաջատար կարելի է համարել «Շարժում դեպի վեր» կինոնկարը, ապա այն տարիներին դա «Արտակարգ պատահար» արկածային ֆիլմն էր, որն իր համբավով զիջում էր միայն «Անորսալի վրիժառուներ» խորհրդային վեսթերնին։ Ժողովրդի կողմից սիրված այդ ֆիլում գնդապետ Ֆան կար, որը Չան Կայշիի հետախույզն էր, ու ինչպես մեզ էր թվում, դեմքով նման էր Էդիկ Մարգարովին։ Այդտեղից էլ մնաց «Ֆան» մականունը․․․

Պետք է մի բան խոստովանեմ․ «ֆան» բառի անգլերեն տարբերակի մասին մենք այն ժամանակ գաղափար չունեինք։ Եվ հետո միայն իմացանք, որ նշանակում է «երկրպագու», «ուրախություն», «հաճույք», հասկացանք, որ ֆիլմի Ֆանի ու Թբիլիսիից ժամանած ֆանի միջև մեծ տարբերություն կա։ Պատճառը միայն այն չէր, որ Թբիլիսիից ժամանած մեր ընկերը բոլորին հաճույք ու ուրախություն էր պարգևում․ Ֆանը մեզ համար դարձավ Վրաստանի ընկալման գործիք։

Վահան պապի տունը կամ ինչպես սովորական թթենին մի օր օջախի վերածվեց

Ուրախության ու հաճույքի մասին։ Բոլոր տոներին, արձակուրդներին ու այլ առիթներով Ֆանը Թբիլիսի էր գնում, իսկ Երևան վերաառնալիս ասում էր․ «Եթե ճշմարտությունը գինու մեջ է, ապա առաջին հերթին` վրացական»։ Ահա ձեզ Կինձմարաուլի, Մուկուզանի, Օջալեշի․․․

Իսկ հետո արդեն սեղանի շուրջ` գենացվալե, գամարջոբա, մադլոբտ․․․ Ասում են՝ ֆրանսերենը սիրո համար է, անգլերենը՝ գործի, գերմաներենը՝ պատերազմի, իսկ վրացերե՞նը։ Ստացվում է` խնջույքների։ Իսկ երբ խմիչքը առավելագույն աստիճանի էր հասնում, ապա նաև` մեր նոր թբիլիսյան ընկերոջ հետ ընկերություն անելու համար։

․․․Վերջերս կարդացի Մայք Պոմպեոյի մասին, որն ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածուն է․ «Մայքն այն տղաներից է, որոնք խելացի են ծնվում։ Նա սովորելու կարիք չուներ, անդադար չէր սովորում, բայց կարող էր մեզ այնպես բացատրել թեման, ինչպես ուսուցիչները չէին կարող»։

Ֆանն էլ էր խելացի ծնվել, սակայն ի տարբերություն Պոմպեոյի, նա սովորելու ցանկություն ուներ։ Ու սովորում էր։ Առանց դադարի, շատ բարեհաջող․կարմիր դիպլոմ` Երևանում, ասպիրանտուրա` Մոսկվայում, դրանից հետո՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Հետո դոկտորականի պաշտպանություն ու պրոֆեսորի կոչում այն համալսարանում, որի մասին հայկական ռադիոն այդքան գռեհիկորեն․․․

Բայց այդ ամենը հետո։ Իսկ մինչ այդ ամիսը մեկ Լենինի պողոտայում գտնվող փոստի բաժանմունք էինք գալիս, որտեղ Ֆանին սպասում էր դրամային փոխանցումը։ Հետո միանգամից գնում էինք «Վետերոկ», որտեղ նույնպես ֆան էր, բայց այլ տեսակի։

«Խոնարհվեք Մասիսին». ինչպես է Անդրեյ Միրոնովի մայրը հայկական կոշիկներ ստացել

Ի՞նչը կարող էր գրավել երևանցիներին թբիլիսցի ընկերոջ մեջ։ Ֆանը սրտանց երկրպագում էր երևանյան «Արարատին», բայց երբեք թույլ չէր տալիս վիրավորել մ թբիլիսյան «Դինամոյին»։

Կասկածամտորեն էր ընկալում կոմունիզմ կառուցելու գաղափարը, սակայն ընդդիմախոսներից մեկը մի անգամ ասաց․ «Կապ չունի կատվի անունն ինչ է, կարևորը՝ կարողանա բռնել մկներին», համաձայնեց, «Դու այնքան հիմար չես, որքան թվում ես։ Իսկապես, թող ինչպես ուզում են կոչեն, միայն թե մարդիկ լավ ապրեն»։

ԽՍՀՄ-ն անվանելով «հատուկ արդարության» հասարակություն` չէր պատրաստվում կոմունիստական կուսակցության անդամ դառնալ, բայց ստիպված էր։ Պարզաբանում էր․ «Երկու չարիքներից պետք է ընտրել հայտնին»։

Ինչի՞ց կարող էր վիրավորվել Ֆանը։ Երբ ծաղրում էին նրա Մարգարյան ազգանունի «ով» վերջավորությունը։ Կարող էր, բայց չէր վիրավորվում, այլապես նա Ֆանը չէր լինի։

Եվ ահա ուսումն ավարտվեց։ Իրերը դրեցինք բեռնատարի հետևում, ամենաարժեքավորը՝ խցիկում, Ֆանի հետ Գառնի գնացինք` գյուղացի երեխաներին գրագիտություն սովորեցնելու։

․․․Իսկ ավելի շուտ Թբիլիսի էինք մեկնել՝ Ֆանի հորական տուն, որը գտնվում էր Հավլաբարում։ Որոշեցինք թբիլիսյան ծնողներին Երևան հրավիրել ու ծանոթացնել մերոնց հետ։ Ստացվեց։

Դրանից հետո որոշեցինք ամեն տարի այդպիսի հանդիպումներ կազմակերպել։ Չստացվեց։

․․․Նախորդ դարի կեսին ու դրանից հետո՝ մինչ ութսունականների սկիզբ, Երևանում, իհարկե, լսել էին նացիոնալիզմի մասին, բայց չէին տեսել։ Երևի այն պատճառով, որ այն քաղաքներում, որտեղ բնակչության մեծ մասը տեղացի են, «այլմոլորակայինները» հետաքրքրում են որպես փաստ։ Այլ մշակույթ, այլ դաստիարակություն, տարօրինակ սովորություններ, անծանոթ ավանդույթներ ու կենսակերպ։ Նույնիսկ եթե այդ «այլմոլորակայինները» ոչ թե Պոլինեզիայից են, այլ հարևան Վրաստանից, որի հետ ավելի շատ ընդհանրություններ կան, քան տարբերություններ, միևնույնն է հետաքրքիր է։

․․․Երբ վերակառուցման տարիներին ազգային ինքնորոշման բում սկսվեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հետևանքով, Ֆանը սիրում էր ասել․ «Այնպիսի տպավորություն է, որ մութ սենյակում փիղ կա։ Մեկը նրա կնճիթն է բռնել, մեկը՝ ոտքը, մյուսն էլ՝ ականջը։ Ամեն մեկը կարող է շոշափել իր հատվածը, սակայն անհնար է հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում»։

Ֆանի մոտ լավ էր ստացվում նաև անեկդոտ պատմելը։ Նրա սիրած անեկդոտներից մեկը մտածելակերպի տարբերության մասին էր։

Նայեք հայի աչքերին. ինչ կարող են սովորեցնել Սեդրակյանները բրիտանացի վարչապետին

— ԱՄուսինները, որոնք ժամանակին տեսել են ստալինյան ահաբեկչության ժամանակաշրջանը, ամերիկացի նոր ծանոթներին պատմում են ինչի միջով են անցել։ Պատմում են` գիշերային կալանավորումների մասին, կտտանքների, կեղծ մեղադրանքների, Գուլագի սարսափների մասին։ Ամերիկացիներն ուշադիր լսում են, կարեկցում, սարսափում, բայց ի վերջո չեն դիմանում ու հարցնում են․ «Կներեք, մենք ամեն ինչ հասկացանք, բացի մի բանից․ ինչու՞ պաշտպանության համար ոստիկանությանը չեք դիմել»։

․․․Ֆանն, իհարկե, միայն թբիլիսցին չէր, որը մշտական բնակություն հաստատելու համար Երևան էր տեղափոխվել, թեև Հայաստանում Թբիլիսիից եկած հայեր երբեք շատ չեն եղել։ Բայց եղածներին գիտեին ու հարգում էին։ Սկսած հիսունականների ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանից, մինչև Հրանտ Հայրապետյան, որը ԽՍՀՄ վերջին տարիներին Նախարարների խորհրդի փոխնախագահն էր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ու Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի վառ աստղ Թինաթին Ասաթիանին։ Ցավոք, նրանցից ոչ ոք ողջ չէ, ինչպես և մեր ընկեր Ֆանը, որն անգլերեն թարգմանությամբ միայն հաճույք ու ուրախություն էր պարգևում․․․