«Բարոյապես անընդունելի է»․ Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը հրաժարական է տվել

Կեմերովոյի շրջանի ղեկավար Ամեն Տուլեևը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի հրդեհից հետո, որը խլել է 64 մարդու կյանք, հրաժարական է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևը հայտարարել է սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնը լքելու մասին, հաղորդում է շրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Նա հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է Ռուսաստանի նախագահի անունով։ Տուլեեևն իր որոշումը, որը տեղադրված է Կեմերովոյի մարզի վարչության կայքում, անվանել է «միակ ճիշտը» Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո։

Ուզում էր թաքնվել, բայց բռնեցին. Կեմերովոյի հրդեհի գործով ձերբակալել են նախկին պետին

«Սա համարում եմ գիտակցված, միակ ճիշտ որոշումը, որովհետև նման ծանրագույն բեռով չի կարելի զբաղեցնել նահանգապետի պաշտոնը, բարոյապես չի կարելի», — ասել է նա։

Տուլեևը նշել է, որ ինչ կարողացել է, արել է և ևս մեկ անգամ խորը ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին։

«Բայց պետք է ապրել, շարունակել ապրել՝ պահպանելու համար նրանց հիշատակը, ում կորցրել ենք», — հավելել է նահանգապետը։

73-ամյա Տուլեևը գլխավորել է շրջանը 1997թ-ից։

Կեմերովոյի շրջանի կանոնադրության համաձայն՝ շրջանի ղեկավարի պարտականությունները կկատարի նահանգապետի առաջին տեղակալը։