Թուրքիան խրվել է Սիրիայում և հիմա չի կարող զբաղվել Հարավային Կովկասով. փորձագետ

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել Արցախում պատերազմի, բայց դա չի նշանակում, որ Բաքվին նոր արկածախնդրության կդրդի հենց Անկարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Թուրքիան լրջորեն և երկար ժամանակով խրվել է Սիրիայում, տեսանելի ապագայում պետք չէ սպասել, որ Անկարան քաղաքական ակտիվություն կդրսևորի Հարավային Կովկասում։ Այս մասին ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը, որն իբր կիրականացվի Անկարայի դրդմամբ։

Ինչպես կարծում է Սաֆրաստյանը, դրա հետ կապված Արցախում ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի, և նա համոզված է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների նման զարգացման։ Բայց դա չի նշանակում, որ հենց Թուրքիան Բաքվին կդրդի նոր արկածախնդրության։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի համար անպայման չէ, որ Ադրբեջանը դրսից ինչ-որ մեկի աջակցությունը ստանա։

«Ավելին, մարտական գործողությունները և շփման գծում տարբեր սադրանքներն ադրբեջանական ղեկավարության համար լուծում են նաև ներքաղաքական խնդիրներ։ Հատկապես դա արդիական է ընտրական գործընթացների շրջանում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն հիմա լիովին խրվել է սիրիական հակամարտության մեջ և չի ցանկանա նոր գլխացավանքի և անախորժությունների մեջ մտնել Սիրիայի մարտական գործողությունների թատերաբեմից դուրս», — համոզված է Սաֆրաստյանը։

Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

Փորձագետը միաժամանակ ափսոսանքով նշեց, որ Սիրիայի դեմ թուրքական ագրեսիան, Աֆրինի քրդերի դեմ մարտական գործողություններն այդպես էլ համապատասխան արձագանք չստացան համաշխարհային հանրության կողմից։ Եվ որպես կանոն` երկրի իշխանություններն այսօր խոսում են մարտական գործողությունները Եփրատի արևելյան ափ` Մանբիջի կողմ տեղափոխելու մտադրության մասին։

«Թուրքիան շրջափակել է հարևան երկրի տարածքի մի մասը, պահանջում է քրդերից լքել Մանբիջը։ Միաժամանակ Ռեջեփ Էրդողանը վերջնագիր է ներկայացնում Իրաքի իշխանություններին` սպառնալով ռազմական գործողություն սկսել հյուսիսային Իրաքի տարածքում Քրդստանի բանվորական կուսակցության տեղի ստորաբաժանումների դեմ։ Բոլոր այդ ագրեսիվ գործողությունները և թուրքական իշխանությունների հռետորությունը տեղի են ունենում համաշխարհային գերտերությունների լուռ աջակցությամբ», — նշեց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջովին «ազատագրված» է քրդական զինված ուժերից: