Ուզբեկստանում երեք մարդ խեղդվել են` փորձելով հորից հանել iPhone-ը

Ուզբեկստանի բնակիչը պատահաբար իր iPhone-ը գցել է զուգարանահորը, անփութությունը ողբերգությամբ է ավարտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուզբեկստանում երեք քաղաքացի է մահացել՝ թունավորվելով զուգարանահորի գազերից։ Այս մասին տեղեկացնում է տեղի ԱԻՆ-ը։

Շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են 6 տրանսպորտային միջոց, կա զոհ

Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Նամանգանի շրջանի Պապի թաղամասի բնակիչ Ռ. Բահմանովը պատահաբար իր տան մոտ գտնվող զուգարանափոսն է գցել բջջային հեռախոսը և

փորձել է այն հանել։ Օգնության համար դիմել է հարևանին և հորը, իսկ ինքն իջել է ներքև։ Սակայն անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Նրան սպասելուց և ապարդյուն ձայն տալուց հետո փոսն են իջել հարևանն ու հայրը, որոնք ևս կորցրել են գիտակցությունը։

Երկու տղամարդիկ մահացել են տեղում, իսկ տանտիրոջ հայրը`  հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։

Ուզբեկստանի ԱԻՆ–ը հորդորում է բնակիչներին նման իրավիճակներում օգնության համար դիմել փրկարարներին և ինքնուրույն քայլեր չձեռնարկել։