Մոսկվացի զբոսաշրջիկը հասկացել է՝ ինչու են հայերը «Նիվա» սիրում

Հայաստանը զարմացնում է զբոսաշրջիկներին ոչ միայն գեղեցիկ ու տեսարժան վայրերով, այլև հայաստանցիների սովորություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Մոսկվացի զբոսաշրջիկ Դմիտրի Կրասավինը չորս օրով էր Հայաստան եկել։ Այս ընթացում նա հասցրել է տեսնել հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերը, նաև հասկանալ՝ ինչու են հայերն այդքան «Նիվա» մակնիշի մեքենան սիրում։

Դմիտրին սիրում է ճանապարհորդել և իր ուղևորությունների ընթացքում հաճախ է մեքենա վարձակալում, որպերզի հանգիստ շրջի այս կամ այն երկրի քաղաքներով։

Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

«Հայաստանում մեկ խնդիր կա՝ փոքր քաղաքների դժվարանցանելի ճանապարհները։ Հիմա հասկացա՝ ինչու այստեղ այդքան շատ «Նիվա» կա։ Հատկապես՝ սպիտակ», — ասում է մոսկվացին։

Ռուս զբոսաշրջիկը նշեց, որ վաղուց էր պատրաստվում Հայաստան այցելել, հատկապես, որ Մոսկվայում նա ունի բազմաթիվ հայ ընկերներ, որոնք միշտ հետաքրքիր բաներ են պատմում հայրենիքի մասին։

 

Դմիտրիին ամենաշատեղը բնությունն էր տպավորել։ Ռուսաստանցին եղել է Հայաստանի տարբեր վայրերում ու իսկապես վայելել դրա գեղեցկությունը։

Լուսանկարներից մեկում Դմիտրին նույնիսկ նշել է, որ Հայաստանն իր ճանապարհորդությունների ցուցակի 47-րդ երկիրն է։