Հայ գիտնականներն ԱՄՆ–ից Հայաստանում նորամուծություն կմտցնեն

Գիտնականները կարևոր խնդիր են լուծել. այդ խնդիրն առ այսօր խանգարում էր սովորական ջրից ջրածին ստանալ։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik

Հայ գիտնականները ԱՄՆ–ից Երևանի գործընկերներին ցույց կտան ջրածնի և նանոփոշիների սինթեզի իրենց տեխնոլոգիան։ Արդեն մոտ երկու տարի սինթեզի համար նախատեսված գեներատորը գիտնականները փորձարկում են H2 Energy Renaissance իրենց ընկերությունում։ Տեխնոլոգիան այսօր կիրառվողից ավելի էժան պետք է լինի։

Ընկերության հիմնադիրները և ղեկավարները` Հակոբ Աղանյանն ու Կիրիլ Գիչունցն են։ Նրանց օգնում են փորձառու գիտնականներ, ընդ որում` ոչ միայն հայեր։

Հայ և վրացի գիտնականները բացառիկ սարք են ստեղծում Ռուսաստանում

Սկզբում ընկերությունը տեխնոլոգիան անձամբ է փորձարկել, այնուհետև փորձարկման է տվել Կենտուկիի համալսարան (այդ մասին Sputnik Արմենիան արդեն գրել է)։ «Քննությունը գերազանց» հանձնեցին։ Այժմ գիտնականները դիմել են ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանիշերի գրանցման գերատեսչություն` տեխնոլոգիան հեղինակային գրանցելու համար։

«Ջրա–ծին»

Ջրածինն, ինչպես հայտնի է, էկոլոգիապես մաքուր վառելիք է. այրվելով` այն ոչ թե ածխագազ է թողնում, այլ ընդամենը ջրային գոլորշի։ Սակայն ջրածին ստանալու տեխնոլոգիաները դեռ այդքան մաքուր չեն։

Ինչի՞ց ջրածին ստանալ։ Թվում է թե` ջրից։ Տրամաբանական է։ Սովորական ջրի մեջ երկու էլեկտրոդ են իջեցնում և հոսանքի հարված տալիս։ Այն մի էլեկտրոդից մյուսն է գնում և ճանապարհին տրոհում ջրի մոլեկուլները ջրածնի և թթվածնի։ Ռեակցիան արագացնելու համար մետաղներից կամ ածխածնից թիթեղներ են օգտագործում։ Հոսանքի հարվածը դրանցից պոկում է նանոմասնիկներ։ Դրանք ցրվում են ջրով մեկ և արագացնում տրոհումը։

Հայտնի սկզբունք է։ Սակայն պարակտիկայում խոչընդոտներ են առաջանում. թթվածինը, որը առաջանում է ջրածնի հետ մեկտեղ, նստվածք է տալիս կատալիզատորների թիթեղների վրա և «խեղդում» դրանց։

Այդ պատճառով ջրածին դեռ փորձում են ստանալ բնական գազից կամ ածուխից, որտեղ թթվածին չկա։ Սակայն այդ տեխնոլոգիան ավելի «կեղտոտ» և թանկ է։

Իսկ հայ գիտնականների նորամուծության շնորհիվ, կատալիզատորը օքսիդային թաղանթով չի պատվում և շարունակում է աշխատել։

Նանոտեխնոլոգիա, սա էլ կողքից…

Ուղղակի փրկություն. ինչպես ՆԱՍԱ–ի փոխտնօրենի հայ եղբայրը դարձավ էլեկտրամոբիլի «հայրը»

Տեխնոլոգիան ավելի էժան է, առկա համարժեքներից։ Արդյունքում էլ` ջրածին և նանոփոշիներ են ստացվում։ Այսինքն` միանգամից երկու արժեքավոր պրոդուկտ։

Իսկ որտեղի՞ց են նանոփոշիները։ Դրանք հենց այն մասնիկներն են, որոնք պոկվում և ցրվում են մետաղական թիթեղներից (կամ ածխածնային) հոսանքի հարված ստանալիս։ Նանոփոշիները (որոնք գնալով առավել անհրաժեշտ են դառնում արդյունաբերության մեջ) ստանում են առանձին և թանկարժեք ռեակցիաներ կիրառելով։ Իսկ այստեղ դրանք գրեթե անվճար են ստացվում, «ընթացքում»։

Ավելի քան մեկ տարի առաջ ընկերությունը հուշագիր էր ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ (ներկայիս` տնտեսական զարգացման և ներդրումների)։ Այժմ, ինչպես երևում է, գործելու ժամանակն է գալիս։ Նոր տեխնոլոգիայի կենտրոնը գիտնականները ցանկանում են բացել հենց Հայաստանում։

«Մենք շատ ենք սիրում և գնահատում մեր ամերիկյան գործընկերներին, որոնք շատ են օգնել մեզ։ Պարզապես մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում հարյուրավոր գիտնականների և ինժեներների համար աշխատատեղեր հայտնվեն։ Որքան շատ նրանք այստեղ մնան, այնքան ավելի ուժեղ կլինի երկիրը», – համոզված է Աղայանը։

Մի քանի օր առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ տեխնոլոգիայի շնորհանդեսը։ Իսկ մի քանի օր հետո այն կկարողանան տեսնել և՛ հայ գիտնականները, և՛ ուսանողները։