Սիրուշոն հուզել է Instagram-ի հետևորդներին` պատմելով Կոմիտասի աշակերտի մասին

Էստրադային հայտնի երգչուհի Սիրուշոն հուզել է Instagram-ի հետևորդներին` հուզիչ լուսանկար հրապարակելով իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` հայտնի երգչուհի Սիրուշոն, ամերիկյան հյուրախաղերի ընթացքում հանդիպել է հայ հանրաճանաչ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դստերը։

Սիրուշոն ոգեշնչել է Ռուդիկ Պետրոսյանին. նվեր Բոստոնի ճանապարհին. լուսանկար

Սիրուշոն լուսանկար է հրապարակել, որտեղ գրկախառնված է Սեդա Կանաչյանի հետ։

«Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու` տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է»,– գրում է Սիրուշոն ու չիմացողներին նաև իրազեկում. «Գիտե՞ք, որ Բարսեղ Կանաչյանը, բացի երաժշտության մեջ իր մեծ ավանդն ունենալուց, նաև եղել է Կոմիտասի աշակերտը»։

Դատելով արձագանքներից` այս փաստը շատ ընթերցողների համար իրոք հայտնություն է։

«Կոմիտասի աշակե՞րտը», «Որքան ջերմություն կա», – գրում են ընթերցողները:

Հայազգի մեծ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը ծնվել է 1885թ–ին, Արևմտյան Հայաստանում։

 

1896թ–ին Կանաչյանների ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ ապագա կոմպոզիտորը տեղի հայկական դպրոցում ջութակի դասեր է առել։

1908թ–ին արդեն ճանաչված կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանը տեղափոխվել է Կոստանդնոպոլիս, որտեղ ստեղծում ու ղեկավարում է «Քնար» և «Մասիս» նվագախմբերը։

Իսկ 1910թ–ին Կանաչյանն ինքն է սկսում երգել Կոմիտասի ղեկավարած «Գուսան» երգչախմբում` Կոմիտասի «Հինգ սաների» թվում հարմոնիայի և խմբավարական արվեստի դասեր ստանալով։

1950 թ–ին, կուրանալու պատճառով, Բեյրութում հաստատված Կանաչյանը դադարեցնում է իր ստեղծագործական գործունեությունը։

Մեծ Երգահանը մահացել է 1967 թ–ի մայիսի 21-ին։