Մարոկկոյի ապագա թագավորի ծնողներն ամուսնալուծվել են, պատճառը Կուբան է

Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI -ը և նրա կինն ամուսնացած են եղել 16 տարի, սակայն Կուբա և Մայամի կատարած ուղևորությունից հետո նրանք որոշեցին ամուսնալուծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մարոկկոյի արքա Մուհամմեդ VI —ը և նրա կինը` արքայադուստր Լալա Սալման, ամուսնալուծվել են։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսպանական Hola պարբերականին։

Լրագրողներին այդ տեղեկությունը հայտնել են թագավորական ընտանիքի հետ մտերիմ աղբյուրները։

Սաուդյան Արաբիայի «հայ արքայազնը» կզարգացնի ֆուտբոլը. իշխանության հետ պայմանավորվել են

Պարբերականի տվյալներով` 54-ամյա թագավորը և 39-ամյա արքայադուստրն ամուսնացել են 2002թ.-ի մարտի 21-ին, զույգը երկու երեխա ունի` 15-ամյա թագաժառանգ Մուլայ Հասանը և 11-ամյա արքայադուստր Լալա Հաջիջան։

Պարբերականը նաև նշում է, որ թագավորի և նրա կնոջ հարաբերությունները վատացել են անցած տարվա ապրիլին` Կուբա և Մայամի կատարած ուղևորությունից հետո։ Դրանից հետո Լալա Սալման երկար ժամանակ չէր մասնակցում հանրային միջոցառումներին։

Նշվում է, որ վերջին պաշտոնական միջոցառումը, որին ներկա է եղել արքայադուստրը, 2017թ.-ի հոկտեմբերին Մարաքեշում Yves Saint Laurent-ի թանգարանի բացումն էր։