Ապագա վարչապետի հարցը հուզել է ԱԺ պատգամավորներին

Այն հարցը, թե ով է դառնալու Հայաստանի նոր վարչապետ վերջին շրջանում առավել արդիական է։ Այդ թեման չշրջանցեցին նաև պատգամավորները խորհրդարանում կառավարական հարց ու պատասխանի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Անհերքելի է, որ Հայաստանում շատերին է մտահոգում, թե ով կդառնա ՀՀ հաջորդ վարչապետը։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ասաց գործող վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

Մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում գործադիր իշխանություն չի լինելու

Խորհրդարանականին հետաքրքիր էր` արդյոք բիզնեսի ձեռքերը չի կապում այդ երկար սպասումը (նոր վարչապետի անունը ապրիլի 9-ից հետո իշխանական կուսակցությունը չի հայտնելու)։

«Բայց մի՞թե այժմ այդ կայունությունը չի առաջացել։ Չէ՞ որ արդեն հայտնի է, որ դուք առաջին փոխվարչապետ եք դառնալու», – ասաց Մարուքյանը։

Կարապետյանը թեման չզարգացրեց` այն մի փոքր այլ կողմ շեղելով. «Իսկապես, այդ հարցն ազդում է մի շարք գործարարների սպասումների վրա։ Սակայն մեր խնդիրն այն է, որ բիզնեսի որոշումները, խիզախությունը չպակասեն կախված նրանից, թե ով և ինչ պաշտոն է զբաղեցնելու»։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին։ Նոր նախագահն, ըստ Սահմանադրության, պետության զուտ ֆորմալ ղեկավար է լինելու (Գերմանիայի կամ Իտալիայի օրինակով)։ Իրական իշխանությունն անցնելու է վարչապետին։