Լեհաստանը կքննարկի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտք գործելու հարցը

Լեհ դեսպանը համարում է, որ Լեհաստանը Հայաստանի յուրօրինակ դեսպանն է Եվրամիությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի և Լեհաստանի դեսպաններն առաջիկայում կքննարկեն ՀՀ քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտք գործելու հարցը։ Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին։

Առանց վիզայի ռեժիմ 4 երկրի համար. հասանելի Հայաստանի հյուրերը կկրկնապատկվեն

Լեհ սենատորներն այս հարցը քննարկել են հայ գործընկերների հետ, իսկ առաջիկայում կքննարկեն նաև ԵՄ գործընկերների հետ։

Մուտքի արտոնագրի դյուրացման գործում ոչ պակաս դեր կխաղա Հայաստանի և Եվրամիության ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Սենատորի խոսքով` Լեհաստանը Հայաստանի յուրօրինակ դեսպանն է Եվրամիությունում, և հայ խորհրդարանականները կարող են վստահ լինել, որ լեհ գործընկերները միշտ կսատարեն նրանց։