Երևանում ՌԴ նախագահի ընտրություններին աննախադեպ մասնակցություն է նկատվում. Վոլինկին

Չնայած նրան, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, այստեղ շատ Ռուսաստանի քաղաքացիներ են ապրում, նշեց Վոլինկինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ընտրողների աննախադեպ քանակ է եկել այսօր քվեարկելու Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն, լրագրողներին ասաց Երևանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։

Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ է գոյացել. ավելի քան 100 ընտրող քվեարկել են ուզում

Իվան Վոլինկինը դեսպանատուն է ժամանել և քվեարկել Երևանի ժամանակով ժամը 13:10–ին։

Լրագրողների հետ զրույցում նա աննախադեպ անվանեց ընտրատեղամաս եկած քաղաքացիների քանակը։

«Մարդիկ ընտրում են Ռուսաստանի ապագան, իրենց երեխաների և թոռների ապագան։ Նման ակտիվությունը բավական հասկանալի է», – ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով` արդեն ժամը 13։00-ի մոտ ավելի քան 1600 քաղաքացի էր քվեարկել, և այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է անցյալ ընտրությունների վիճակագրությունը։

Sputnik Արմենիայի այն նկատառմանը, թե քվեարկողների մեծամասնությունը հայեր են, դեսպանն ուշադրություն դարձրեց, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն բնակիչների թվում շատ են նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

Посол Российской Федерации в Республике Армения Иван Волынкин на выборах президента России 2018

Բացի այդ, քաղաքացիների մեծ մասը բարեկամներին հյուր է եկել Ռուսաստանից։ Եվ բնական է, որ նրանք ուրախ են իրենց քաղաքացիական պարտքը Երևանում կատարելու հնարավորության համար։

Նշենք նաև, որ տեղի ժամանակով ժամը 13:00–ին ընտրություններին արդեն 1670 մարդ է քվեարկել։