ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Աֆրին քաղաքը մարտի 14-ի երեկոյան կվերցնեն, Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
«Մենք ավելի ենք մոտեցել Աֆրինին, կարծում եմ` երեկոյան կվերցնենք»,- ասել է նա։
Թուրքիայի առաջնորդը խոսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակում անցկացվող հետագա ծրագրերի մասին։
Նրա խոսքով` Աֆրինում հակաահաբերկչական գործողության մասնակիցները մեծ ուշադրություն են դարձնում Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության անվտանգության հարցերին։
Նրանց ավտոմեքնենաներով տարհանում են մարդասիրական միջանցքներով, վստահեցրել է Էրդողանը։
Թուրքիայի ռազմական հրամանատրությունից ավելի վաղ հայտնել էին, որ զորքը մարտի 12-ին կարողացել է շրջապատել Աֆրինի կենտրոնական շրջաններում գտնվող քրդական խմբավորումներին։
Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։