ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում սպիտակներով մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ: Պարտիան ոչ-ոքիով ավարտվեց 22-րդ քայլում:
Երկրորդ տուրում, որը կկայանա մարտի 11-ին, Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ բեռլինյան մրցաշարին մասնակցում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Մրցաշարում հաղթող շախմատիստն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցելու իրավունք կստանա: