Ուղղակի փրկություն. ինչպես ՆԱՍԱ–ի փոխտնօրենի հայ եղբայրը դարձավ էլեկտրամոբիլի «հայրը»

1960-ականների վերջին թափ ստացավ «կանաչների» շարժումը, որը մտահոգված էր բնապահպանական խնդիրներով։ Այն ժամանակ էլեկտրական շարժիչներով մեքենաների գործնական աշխատանքների առաջին ալիքը բարձրացավ: ԽՍՀՄ–ում, Մոսկվայի և Տոլյատիի նման, «էլեկտրամոբիլային» կենտրոն դարձավ նաև Երևանը։ Իսկ ինժեներ Էմիլ Դիլանյանը այդ նախաձեռնության ակտիվիստներից էր։
Sputnik

Էմիլ Դիլանյանը ծնվել է Երևանում 1917 թվականին. նրան և երկու քույրերին մայրը, փաստորեն, մենակ էր դաստիարակում, հայրը դեռ երիտասարդ տարիքում էր մահացել։ Դպրոցից հետո` 1935 թվականին, նա Դնեպրոպետրովսկ մեկնեց` քեռու մոտ, ընդունվեց շինարարական համալսարանի նախապատրաստական բաժինը։ Մեկ տարի անց մորեղբորը բռնադատեցին, այնուհետև գնդակահարեցին, և Էմիլը Երևան վերադարձավ։

Ռուսաստանի հայ ծովակալը. ինչպես երևանցի Սերգեյը գլխավորեց ՌԴ լավագույն նավատորմը

Այստեղ պետք է նշենք, որ  մորեղբոր` Գուրգեն Նիկողոսյանի որդին ծնվում է նրա գնդակահարությունից հետո միայն. նրան Առնոլդ են անվանում, Առնոլդին վիճակված էր ՆԱՍԱ–ի փոխնախագահ դառնալ։ «Ձնհալի» տարիներին Առնոլդ Նիկողոսյանը ԽՍՀՄ եկավ, ծանոթացավ հոր բանտարկման և գնդակահարման մանրամասններին։ 1988 թվականի երկրաշարժից հետո Նիկողոսյանը կես տարի հեռուստակամրջի աշխատանքն էր ապահովում, որի միջոցով ամերիկացի բժիշկները խորհրդատվություն էին տրամադրում հայ գործընկերներին` օգնելով նրանց բուժել վիրավորներին։

1936 թվականին Էմիլը Դիլանյանը երևանյան աերոակումբի անդամ ու պոլիտեխնիկի ուսանող դարձավ։ Ակումբում նա բավական արագ արժանացավ դասախոսների հարգանքին և նրան շուտով օդակայան ուղարկեցին` թռչել սովորելու։ Նա սովորեց, և ակումբը մեկ տարի հետո նրան ուղարկեց Եյսկ` ռազմածովային ավիացիոն ուսումնարան, որն Էմիլը գերազանցությամբ և լեյտենանտի կոչումով ավարտեց 1939 թվականին։ Նրան` որպես օդաչու–հրահանգիչ, պահում են ուսումնարանում աշխատելու, Էմիլը նորեկներին սովորեցնում է բարձրագույն պիլոտաժի հիմունքներին և օդային մարտի կանոններին։

Իսկ հետո պատերազմ։ 1942 թվականի սկզբին Դիլանյանին Հարավային նավատորմի ռազմաօդային ուժեր ուղարկեցին։ Նա անմիջապես միանում է Մուրմանսկի օդային պաշտպանության և ռազմածովային կայանի մարտական առաջադրանքների կատարմանը։ Օդային մարտերում Դիլանյանը հակառակորդի 7 ինքնաթիռ է խոցել, մարտական գործողություններում ցուցաբերած բացառիկ քաջության համար օդաչուն պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Հայուհի հետախույզը ադրբեջանական քարոզչամեքենայի աչքի գերանն է դարձել

Օգոստոսի սկզբին Դիլանյանին առաջադրանք են տալիս ապահովել Մուրմանսկին մոտեցող խորհրդային նավերի խմբի պաշտպանությունը։ Օդային մարտերի ժամանակ նա իր ինքնաթիռը հարվածի տակ է դնում` փրկելով երկու այլ օդաչուների, այնուհետև փորձում է  դուրս գալ մարտից, նրան վրա կրակում են, և փամփուշտը պայթում է ձախ ձեռքում։

Դիլանյանը, գրեթե պոկված ձեռքով, արյունաքամ լինելով` դուրս է նետվում ինքնաթիռից և միայն վերջին մի քանի հարյուր մետրի վրա քաշում պարաշյուտի օղակը։ Այնուհետև նա դեռ երեք օր այդ վիճակով դեգերում էր տայգայով, նախքան հրաշքով հասնում է յուրայինների մոտ։ Հոսպիտալում անդամահատում են ձեռքը, իսկ Հյուսիսային նավատորմի հրամանատարը միջնորդում է օդաչուին արդեն երկրորդ` Կարմիր աստղի շքանշանով պարգևատրելու համար։

Իհարկե, անդամահատությունից հետո Դիլանյանն այլևս ռազմաճակատ չէր կարող վերադառնալ, և նա վերադարձավ Երևան ու 1943 թվականին շարունակեց ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, աշխատեց, պաշտպանեց թեկնածուականը։

Հայաստանի դա Վինչին, կամ ինչու Ռուդոլֆ Խաչատրյանի հայրը չհամակերպվեց որդու ընտրության հետ

Էմիլ Դիլանյանը Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում էլեկտրական շարժակի և արտադրական գործընթացների ավտոմատացման ամբիոն բացեց։ Իր գիտական գործունեության ընթացքում նա ավելի քան 100 աշխատություն է գրել, այնուհետև նույն պոլիտեխնիկում, Դիլանյանը դառնում է Էլեկտրամոբիլների խնդիրներն ուսումնասիրող գիտական լաբորատորիա բացելու նախաձեռնողը։ Էմիլ Դիլանյանի գլխավորությամբ ԽՍՀՄ–ում Երևանի ավտոգործարանի հիման վրա երեք էլեկտրամոբիլ է ստեղծվում։

Էլեկտամոբիլներին նվիրված առաջին համաշխարհային գիտական կոնգրեսը տեղի ունեցավ Կալիֆոռնիայում, երկրորդը` 1979 թվականին Երևանում` հայ գիտնականների ձեռքբերումների պատվին։

Երբ 1970-ականների կեսերին հայկական էլեկտրամոբիլն ընթանում էր քաղաքամերձ խճուղիներով և Երևանյան փողոցներով (իսկ նա կարող էր մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել) հանդիպակաց վարորդները բերանները բացում էին զարմանքից. ավտոմեքենա է գալիս, բայց ո՛չ շարժիչի ձայնն է լսվում, ո՛չ էլ արտանետուներ են երևում…