Կարգազանց հետիոտներին շարունակում են տուգանել․ ոստիկանությունը վճռական է տրամադրված

Ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել Երևանում։
Sputnik

Ոստիկանությունը վստահեցնում է, որ նման միջոցառումներ պարբերաբար է անցկացնելու։ Նպատակը ոչ թե տուգանքներ գանձելն է, այլ հետիոտների անվտանգությունն ապահովելը։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:

Բացի այդ, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։