Փոխատեղումներ ՀՀԿ-ում. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը ՀՀԿ ԳՄ որոշմամբ վաղը հրաժարական կտա։ Ուր է տեղափոխվելու Թովմասյանը և ում է զիջելու իր աթոռը։ Լրագրողներին հայտնեց Էդուարդ Շարմազանովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի։

Հրայր Թովմասյան. «Շատով ձվածեղ ուտելն ու օրենք գրելը լավ չէ»

Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Թովմասյանն առաջադրվել է ՀՀ ՍԴ անդամի պաշտոնում։ Նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ Շարմազանովի, կփոխարինի նախկին դատախազ, պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

Լրագրողների հարցին, թե ով է փոխարինելու Հրայր Թովմասյանին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, Էդուարդ Շարմազանովը դժվարացավ հստակ պատասխանել, բայց նշեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում հաջորդը ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարժապետյանն է։