Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել ավանդական հարսանիք

Ասում են՝ հայերը յոթ օր, յոթ գիշեր էին հարսանիք անում։ Այդ օրերը հագեցած էին տարատեսակ խաղերով ու ծեսերով։ Դա իսկական ժողովրդական ուրախ տոնակատարություն էր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե վերադարձնենք հին ավանդույթները։ Կարելի՞ է արդյոք համատեղել այն կյանքի ժամանակակից ռիթմի հետ։
Sputnik

Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ հարսանիքի մասին։ Իսկ ինչպիսի՞նն է այն ժամանակակից հայուհիների մեծ մասի պատկերացմամբ։ «Կատարյալ» հարսանիքի մի քանի չափանիշ թվարկենք՝ աբողջությամբ ծաղիկներով զարդարած մեծ լուսավոր սրահ, ուժեղ, երբեմն խլացնող ռաբիս երաժշտություն, անփոփոխ «հարսանեկան» ծրագրով հաղորդավար, որի ծրագրում միայն անուններն են փոխվում, և իհարկե, մի քանի հարկանոց տորթ, որի մեծ մասը բուտաֆորիա է։

Այդ «արտասովոր» հայերը, կամ չբերության բուժման զուտ հայկական տարբերակ

Նույնիսկ այս բոլոր պարագաների առկայության դեպքում չի կարելի ասել, որ հարսն ու փեսան իսկապես վայելում են արարողությունը, թեև հյուրերը՝ նույնպես։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է, որ երիտասարդ բազում զույգեր այլընտրանք են փնտրում, իսկ ոմանք ազգային ավանդույթներին են վերադառնում։

Հարսանիքը որպես ժողովրդական հեքիաթ

Արևելագետ Հայկ Երանոսյանն ու տնտեսագետ Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանը ռիսկի դիմեցին․․․: Ռիսկի դիմեցին ու նշեցին հարսանիքը ոչ թե ընդունված ձևով, այլ համաձայն Սյունիքի ավանդույթների։ Ամուսիններից երկուսն էլ ծագումով սյունեցի են։

«Մենք ուզում էինք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում ավանդական հայկական հարսանիքն ու ինչպե՞ս է կարելի կազմակերպել այն», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայկը։

Խնդիրը հեշտ չէր, իսկ ավելի ճիշտ՝ բավականին դժվար, քանի որ մտահղացումն իրականացնելու համար զույգին ոչ մի կազմակերպություն չէր կարողանում օգնել։ Մի խոսքով, երիտասարդների համար դա իսկական մարտահրավեր էր, բայց նրանք որոշեցին հետ չկանգնել։ Գրեթե երկու տարի էր պետք բոլոր նյութերն ուսումնասիրելու, ու այդ ամբիցիոզ գաղափարն իրականացնելու համար։ Սակայն, արժեր այդ ամենն անել։

«Հետո մեր հյուրերից շատերը խոստովանում էին, որ այլևս դժվարությամբ են այլ հասրանիքների մասնակցում», — ժպիտով նշում է Սիրարփին։

1 / 3
Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը
2 / 3
Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը
3 / 3
Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը

Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ եղել։ Անտանելի բարձր երաժշտությամբ հարսանյաց սրահը նրանք փոխարինեցին Սյունիքի լեռներում ծվարած մի գեղատեսիլ գյուղով, տոնակատարությունը բաց երկնքի տակ էր։ Մեկ օրվա փոխարեն երեք օր է տևել՝ ազգային հայկական հարսանիքի բոլոր կարևոր ավանդույթների պահպանմամբ։

Հարսն ու փեսան, ինչպես նաև բոլոր հյուրերը (մոտ 300 մարդ) տարազներով էին։ Ի դեպ՝ հարսանիքի ժամանակ հինգ հարկանի տորթ չկար, դրա փոխարեն մեծ փախլավա էր։ Չկար նաև հրավառություն, սակայն այն վերածվել է այնպիսի տոնակատարության, որի մասին միայն գրքերում ենք կարդացել։

Անսովոր այլընտրանք

Այդպիսի փորձ ունենալով՝ Հայկն ու Սիրարփին որոշեցին զբաղվել արտասովոր հարսանիքների կազմակերպմամբ՝ հիմնելով TonirWeddingVillage ընկերությունը։

Երկու քույր, մեկ սկեսուր. հայկական հարսանիքը կմտնի ռուսական «զագս»–ի պատմության մեջ

Հիմնական գաղափարն է՝ հնարավորություն տալ նորապսակներին երեք օր շարունակ հարսանիք անել՝ հին հայկական ավանդույթներով Սյունիքի Վաղատին (Որոտնավանքի մոտակայքում) գյուղում։

«Բնականաբար, բոլոր հին ավանդույթները չեն, որ այսօր ընդունելի են։ Օրինակ՝ թուրքերի հետ կողք կողքի ապրած շատ արևմտահայերի մոտ ընդունված է հարսի համար գլխագին տալ։ Սովորաբար, ոսկով էին աղջկա համար վճարում, որոշ տեղեր՝ տնային կենդանիներով։ Ընդ որում՝ գլխագինը որոշելու համար հարսին սկզբից կշռում էին՝ ինչքան ավելի ծանր, այնքան ավելի թանկ։ Իսկ հին ավանդույթներից որոշները մենք հարմարացրել ենք ժամանակակից իրողություններին։

Սակայն կան կանոններ, որոնց խստորեն պետք է հետևել, այդ թվում նաև կրոնական արարողությունները։ Ի դեպ՝ դրանք կատարվում են բոլոր երեք օրերի ընթացքում ու ոչ թե 30-40 րոպեի ընթացքում, ինչպես հիմա է արվում», — ասում է Հայկը։

Սիրարփին իր հերթին հավելում է, որ ավանդույթները ժամանակին հարմարեցնելիս կարևոր է չխեղաթյուրել դրանք։

«Մենք ուզում ենք վերականգնել հայկական հարսանեկան ավանդույթները, այլ ոչ թե աղավաղել դրանք, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք աշխատում ենք ազգագրագետների, արվեստագետների ու երաժշտագետների հետ, քանի որ այս գործում շատ հեշտ է խճճվել։ Ի դեպ՝ TonirWeddingVillage-ի նպատակներից է՝ աշխատանք ապահովել այն մարդկանց համար, որոնց մասնագիտությունները ժամանակակից աշխարհում այդքան էլ մեծ պահանջարկ չունեն», — ասում է նա։

«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

Սիրարփին նշում է նաև, որ հիմա տեղեկատվության պակասի ու մակերեսային վերաբերմունքի պատճառով իսկական ավանդույթները հաճախ աղավաղվում են։

«Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հենց մանրուքներին։ Օրինակ՝ մեր հարսանիքի ժամանակ մենք ասում էինք, որ չամուսնացած աղջիկները չեն կարող գոտի կամ գոգնոց կապել։ Հաճախ լինում է, որ տարազ են կարում ու խառնում են վրայի զարդանախշերը։ Արդյունքում, հարսի շորի վրա տապանաքարին բնորոշ նախշազարդ է հայտնվում։ Սա սխալ է, կան կանոններ, որոնք չի կարելի խախտել, դրա համար պետք է շատ զգույշ լինել», — ասում է աղջիկը։

Այս հարցում երիտասարդները միայն կազմակեպիչների դերում են հանդես գալիս, մնացած հարցերով զբաղվում են մասնագետները։ Այս կամ այն զույգի հետ աշխատանքը սկսելիս՝ Հայկն ու Սիրարփին ուսումնասիրում են հարսի ու փեսայի ծննդավայրի ավանդույթները։

«Չնայած մեր այսօրվա հարսանիքները բավականին միանման են, հայկական պսակարդության ավանդույթները շատ հարուստ են ու տարատեսակ, ամեն տարածաշրջան իր ավանդույթներն ունի։ Օրինակ՝ մեզ մի զույգ էր դիմել, տղան սասունցի էր։ Նա շատ զարմացավ, երբ իմացավ, որ Սասունում փեսայի զգեստը սպիտակ է։ Այսինքն՝ այնտեղ ընդունված էր փեսայի բարոյական մաքրությունը ցուցադրել։ Իսկ հարսի զգեստը վառ ու բազմերանգ էր։ Բանն այն է, որ հարսն իր բարոյական մաքրությունը ցուցադրելու կարիք չուներ, դա ինքնին ենթադրվում էր», — ասում է Հայկը։

Ընդհանուր առմամբ, հավելում է Սիրարփին, ամենատարածված հարսանեկան գույները կարմիրը, կանաչն ու սպիտակն են։ Շատ մարզերում հարսը կարմիր է հագել։ Նախ՝ այդ գույնը շատ տարաված էր որդան կարմիրի հետ կապված։ Կարմիրը նաև պտղաբերություն էր խորհրդանշում։ Բացի այդ, մարդիկ հավատում էին, որ այն պաշտպանում է չար աչքից։

Հավելենք միայն, որ ավանդական հայկական հարսանիքն, անկասկած, լավ այլընտրանք է դրա ժամանակակից տարբերակին։ Ու եթե հոգնել եք միօրինակությունից, միշտ կարելի է հետաքրքիր ու գունառատ տոնակատարություն կազմակերպել՝ հետևելով ժողովրդական ավանդույթներին։