Մրից՝ մրջուր․ ուսուցիչների համար ապրուստի նվազագույն գումար կսահմանվի

Կրթության նախարարությունը ցանկանում է ուսուցիչների համար սահմանել նվազագույն աշխատավարձ, որը զգալիորեն կտարբերվի ներկայիս փաստացի աշխատավարձից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայաստանի ուսուցիչների բազային աշխատավարձը կվերականգնեն, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ուսուցիչների աշխատավարձերի նոր բանաձևը մոտակա շաբաթների ընթացքում կառավարություն կմտնի։ Մանկավարժներին ուզում են վերադարձնել բազային հաստիքը ու դրան ավելացնել դպրոցում աշակերտների քանակով գործակից և հավելումներ լեռնային գյուղերի համար։

Ուսուցիչների աշխատավարձի նվազում չի եղել. պարզաբանում է ԿԳՆ-ն

Թե ինչքան է լինելու ուսուցիչների նվազագույն աշխատավարձը, նախարարը դեռ չհայտնեց. «Շուտով ամեն ինչ կհրապարակենք», — հավելեց նա։

Իսկ հիմա ինչո՞վ են ապրում

Ուսուցչի աշխատավարձը կախված է լինելու աշակերտների քանակից։ 2018 թվականին յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցը տարեկան 124 հազար դրամ է ստանալու՝ ցածր դասարանների համար փոքր ցածրացնող գործակից է կիրառվելու, միջին ու բարձր դասարանների աշակերտների համար՝ բարձրացնող։ Լեռնային գյուղերի դպրոցների բյուջեների համար հավելում է նախատեսվում։

Ատացվածը բաշխում են դասաժամերի՝ ըստ դասացուցակի։ Մանկավարժն ինչքան դասաժամ կունենա՝ այդքան էլ աշխատավարձ։

Եթե Նադյան ու Լուկաշինն իմանային․․․

«Մեր մասնագիտություններն ամենալավն են, ամենապետքականը․․․» — «Դատելով աշխատավարձից՝ ոչ»։ Այս երկխոսությունը «Ճակատագրի հեգնանք» ֆիլմից շատերն են հիշում։ Իսկ ի՞նչ կասեր Նադյան, եթե ժամանակակից հայկական դպրոցում հայտնվեր։ Խորհրդային տարիների հարյուր քսան ռուբլու փոխարեն նա հայրուր ու մի քիչ կստանար։ Ու ոչ թե խորհրդային ռուբլիներ, այլ հայկական դրամներ։ Հարյուր հազարից ավելին, սակայն շատերի համար այդքան էլ սփոփիչ չէ․․․

Հայ դպրոցականները ստեղծել են Թրամփին` «լրացված իրականության մեջ»

Ուսուցիչները երևանյան դպրոցներում ստանում են միջինը 106-107 հազար դրամ ։ 57, 4 հազար դրամ կազմող ապրուստի նվազագույն գումարով (վիճակագրական կենտրոնի տվյալն է, սակայն ոչ պաշտոնական)։

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը կրթության նախարարությունը քննարկել է դեռ 2017 թվականի աշնանը։ Այն ժամանակ ֆինանսների նախարարությունից ուզում էին հստակ 110 հազար «պոկել»։ Սակայն այդպես էլ չկարողացան։

Ինքչա՞ն է ստանում տնօրենը

Ֆորմալ առումով նա իրեն աշխատավարձ չի նշանակում։ Այն սահմանում է դպրոցական խորհուրդը։ Դրա չորս անդամներին իշխանություններն են նշանակում, երկուսին ՝ մանկավարժների խորհուրդը, երկուսին էլ՝ ծնողական խորհուրդը։

Գործնականում վերջին երկուսը սովորոբար առաջին վեցի դեմ են լինում։ Տնօրենը նույնպես «ոսկե սարեր» չի ստանում (համենայն դեպս՝ պաշտոնապես)՝ 155 հազար, ուսմասվարները՝ 150։

Ինչքա՞ն են նրանք հիմա ստանալու՝ կիմանանք մոտակա շաբաթներին։ Կարևորը՝ մրից դուրս չգան՝ ընկնեն մրջուր։ Ու դա չանդրաառնա աշակերտների ու նրանց ծնողների վրա։