Ինչի՞ց և ե՞րբ էին մահանում հայերը երեք հազար տարի առաջ

Մարդկանց հիմնականում թաղել են փետրվար–մարտ ամիսներին, ինչը զարմանալիորեն համընկնում է այսօրվա վիճակագրության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մեր նախնիներն առավել հաճախ մահանում էին ձմեռվա վերջին, ինչպես հիմա։ Այս ենթադրության հիմքում Հայաստանի հարավում գտնվող Զորաց քարերի դամբարաններում անցկացված պեղումներն են, որոնք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», լրագրողներին հայտնեց կազմակերպության գիտքարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։

Երկու բնակիչ ունեցող հայկական գյուղը կամ նախնադարյան մարդկանց բնակավայրը

Վերջին տասնամյակներում Հայաստանի բնակիչներին հավատացնում էին, որ քարերից կազմված կառույցը հին հայկական աստղադիտարան է։ Մինչդեռ անտաշ քարերից կառույցները, օրինակ` կրոմլեխները, դոլմեններն ու մենհիրները, տարածված են ամբողջ Եվրասիայում։ Դրանցից շատերը դամբարաններ ու պաշտամունքային վայրեր են։

Հանգուցյալներին, ինչպես և հիմա, փորձում էին թաղել գլխով դեպի արևելք։ Այդ դիրքով էլ շարում էին դամբարանի քարերը։ Դրանից էլ եկել են պատկերացումներն այն մասին, որ հնում մարդիկ հետևում էին աստղերին արևելք-արևմուտք առանցքով»։

«Ասես, մեր նախնիները ամեն 50 մետրի վրա աստղադիտարան կառուցելուց բացի, ուրիշ զբաղմունք չունեին», — նշեց Փիլիպոսյանը։

Իսկ իրականությունն, ինչպես գիտության մեջ հաճախ է լինում, շահարկումներից շատ ավելի հետաքրքիր է։

Թաղման ընթացքում փորձել են պահել արևելքի ու արևմուտքի ուղղությունը։ Նայած, թե ինչ ուղղությամբ է թաղված եղել մարմինը, դրանից կարելի է եզրակացնել, թե որ ամսին են հանգուցյալին հողին հանձնել։

Պարզվել է` ամենաշատ թաղումները եղել են ձմռան ու գարնան հատման ժամանակ։ Ըստ վիճակագրության` այսօր էլ մահացության տոկոսն ավելանում է հենց մարտին ու փետրվարին, երբ ջերմաստիճանի ու խոնավության կտրուկ տատանումների հետևանքով սրտային խնդիրներ ունեցող մարդկանցից շատերը չեն դիմանում։

Զորած քարերի պեղումները կշարունակվեն նաև 2018 թվականին։