Հավանական ահաբեկիչների «հայկական տրանսֆերը» դեպի Մերձավոր Արևելք․ միֆ, թե՞ իրականություն

Հայ-իրանական սահմանը խախտելու փորձ անող ու «տեղում բռնված» օտարերկրացիների խմբի ձերբակալման հետ կապված պատմությունն իսկապես տագնապալի ահազանգ է, համոզված է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։
Sputnik

Բանն այն է, որ ձերբակալվածներն այն երկրների քաղաքացիներն են, որոնք ուղիղ կապ ունեն մեր հարավային հարևանի սահմանի մոտակայքում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծավալվող մարտական գործողությունների հետ։

Հանցավոր «տրանսֆերային» բիզնեսը գլխավորում են թուրքերը

Ձերբակալվածների ցուցակը տհաճություն է պատճառում։ Թեկուզ միայն այն պատճառով, որ մենք սովոր ենք տարածաշրջանային ու համաշխարհային մամուլում կարդալ, ասենք, ուզբեկական ու եմենական խմբավորումների մասին, որոնք կռվում են Իրաքում, Սիրիայում ու ողջ Արաբական թերակղզում։

Հայ վարորդներ և կտրված փշալարեր. օտարերկրացիները փորձել են «օգտագործել» Հայաստանի տարածքը

Տեղական մամուլում հայտնված տարբեր տեղեկատվական նյութերում հիշատակվում է Եմենի առնվազն մեկ քաղաքացի և Ուզբեկստանի երկու (կին և տղամարդ) քաղաքացի։ Հիշատակվում են նաև Ղրղըզստանի, Իրանի ու Իրաքի քաղաքացիություն ունեցող անձինք։

Եվ, իհարկե, եղել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք, ԱԱԾ-ի տվյալների համաձայն, կազմակերպել էին օտարերկրացիների ապօրինի տրասֆերը Հայատսանից Իրան։

Թող համապատասխան մարմինները գլուխ հանեն՝ ինչպես է աշխատել տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված հանցավոր խմբավորումը։ Կարծում եմ՝ նրանք կվերլուծեն սխալներն, և այսուհետ Իրանի սահմանը պակաս թափանցիկ կլինի։

Այդ գործում ներառված են միանգամից մի քանի լուրջ կառույց՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, Ռուաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը, ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերը։

Կարծում եմ՝ բավարար աշխատանք կունենան նաև դատախազության քննիչներն ու դատական մարմինները, որոնք պետք է լուծեն սահմանն ապօրինի խախտողների հարցերը։

Ապօրինի միգրանտների «առևտուրը» ամենևին գումնար վաստակելու անշառ փորձ չէ

Ո՞րն է ստեղծված իրավիճակի վտանգը։ Իրականում չի բացառվում, որ այդ հանցավոր խմբավորումը պարզապես խրամատավորվել էր Հայաստանում, օգտագործելով այն որպես սկզբնական կետ, մուսուլմանական երկրների քաղաքացիներին Մերձավոր Արևելքի մարտական գործողությունների գոտիներ տեղափոխելու համար։

Հայաստանը թիրախի տակ է. սահմանին սպառնում են ԻՊ գրոհայինները

Հենց այն վայրը, որտեղ սահմամը խախտվելու փորձ է արվել, ակամայից այդ միտքին է բերում։ Բոլոր «հաճախորներին» առաջարկել են հատել հայ-իրանական սահմանն այնտեղից, որտեղից բավականին մոտ է իրանա-թուրքական ու իրանա-նախիջևանական սահմանը։

Իսկ իրանա-թուրքական սահմանը բավականին թափանցիկ է։ Ի զուր չէ, որ իրանական հատուկ ծառայությունները ամբողջ անցած տարվա ընթացքում առնվազն մի քանի անգամ ձերբակալել են ոչ թե անհատ սահմանախախտողների, այլ ամբողջ քարավաններ, որոնք երկրի տարածք էին տեղափովխում ջիհադիստների սպառազինությամբ։ Հակառակ ուղղությամբ էլ՝ Իրանից Թուրքիա, բավականին հաճախ են տեղափոխվում։

Իսկ այնտեղից արդեն բավականին հեշտ է հասնել և՛ Սիրիա, և՛ Իրանք, որտեղ մինչև հիմա անկարգություններ են անում միջազգային ահաբեկչական խմբավորումները։

Ավելին՝ չի բացառվում, որ հայ-իրանական սահմանի հաճախ դարձած ապօրինի հատումները կապված են այն բանի հետ, որ վերջերս նույն Իսլամական պետության (արգելված է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում — խմբ․) կառույցները կրտրուկ ակտիվացել են՝ ցանկանալով իրենց շարքերը նոր կողմնակիցներով համալերել։ Նրանք ամբողջ աշխարհի իսլամիստներից հավաքագրում են ապագա ջիհադիստների՝ օգտվելով առաջին հերթին համացանցից։

Արցախյան հետհաշվարկ, կամ որտեղի՞ց Սիրիայում կամիկաձե դրոններ

Հատկանշական է, որ հավաքագրողները ֆինանսապես օգնում են այն մարդկանց, որոնք Մերձավոր Արևելքում խմբավորմանը միանալու ցանկություն են հայտնում։ Ընդ որում՝ մոտավորապես այնքան, որքան պահանջել էր Հայաստանում խրամատավորված խմբավորումը, որոնք ցանկանում էին ապօրինի կերպով հատել հայ-իրանական սահմանն ու Թուրքիա հասնել։

Որոշ հայկական լրատվականների տվյալների համաձայն՝ կամակերպիչները 2000 ԱՄՆ դոլար են պահանջել, որպեսզի երաշխավորված անցում իրականացնեն հայ-իրանական սահմանով ու հետագայում Թուրքիայի տարածք հասցնեն խախտողներին։ Համացանցով հենց այդքան են առաջարկում ԻՊ հավաքագրողներն իրենց «հաճախորդներին»։

Ուզբեկներ, ղրղզներ ու նույնիսկ եմենցի․․․

Եվս մի մտահոգող անհանգստացնող մանրուք է «տրանսֆերային» հանցագործների ծառայություններից օգտվող հաճախորդների ցանկը. Հայաստանից Իրան ապօրինի անցում կատարողների շարքում Ուզբեկստանի քաղաքացիներ կան։

Հայտնի է, որ Իսլամական պետության կազմում ուզբեկական գրոհայինների երեք խմբավորում կա։ Իմամ ալ-Բուհարի անվան ջոկատը, որն ամենահզոր, ամենահայտնին է ու իր դաժանությամբ «փառավորվածը», այն 500 մարդ է ներառում։ Հիմնականում խմբավորման մեջ կռվում են Ուզբեկստանի բնիկները։

Հայ ընտանիքին ձերբակալել են Ուկրաինայի սահմանին

«Տաուհիդ Վալ Ջիհադ» երկրորդ ուզբեկական խմբավորման մեջ կռվում են Ղրղըզստանի ուզբեկները։ Այդ խմբավորման ղեկավար Անու Սալահը ղրղըզական Օշ քաղաքից է։

Երրորդն ու ամենածպտյալը ուզբեկական «Խուրասան» խմբավորումն է։ Դրա մասին հայտնի է միայն, որ կռվում է Սիրիայի տարածքում Ջեբհատ Ան Նուրսայի դեմ։

Ինչ վերաբերում է Եմենի քաղաքացուն, որին նույնպես ձերբակակել են հայ-իրանական սահմանը հատելու փորձի ժամանակ, այստեղ էլ մի պատմություն կա։ Հայտնի է, որ Ալ-Կաիդայի (AQAP) «Եմենի մասնաճյուղի» ղեկավար Խալիդֆ Բատարֆին վերջերս «սուրբ ջիհադ»է հայտարարել բոլոր հրեաներին ու ամերիկացիներին։ Ու ակտիվորեն ամբողջ աշխարհով համախոհների ու գրոհայինների է հավաքագրում։

Համաձայնեք՝ բավականին հեշտ է ենթադրել, որ կռվի դաշտում վերջեերս պարտություն կրած ահաբեկչական խմբավորումները հիմա պարզապես ակտիվացրել են իրենց փորձերն ու համացանցում նոր գրոհայինների են հավաքագրում։ Հետո փորձում են տեղափոխել նրանց մարտական գործոությունների գոտի ։ Արդյո՞ք դա այդպես է, թե՞ Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Եմենի, Իրանի, Թուրքիայի քաղաքացիները մոլորված զբոսաշրջիկներ են, որոնք պարզապես «գոսանքի էին դուրս եկել» ու մոլորվել հասել էին հայ-իրանական պետական սահմանին։ Հենց դա էլ պետք է պարզեն պատասպանատու մարմինները․․․