Արոնյանը Ջիբրալթարում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցչին

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հենրիխ Մխիթարյանին ուղղված «սատանայական անեծքի» մասին խոսել է «Արսենալի» լեգենդը

Պարտիան ավարտվել է 28-րդ քայլում։

Երկու տուրից հետո Արոնյանը 1.5 միավոր է հավաքել և զբաղեցնում է 36-րդ տեղը:

Այսօր երրորդ տուրում Լևոնը կխաղա Սառա Հոլտի (Գերմանիա) հետ:

Արոնյանն առաջին տուրում խաղում էր սևերով և միավորը կիսեց հունգարացի Անիտա Գարայի հետ։ Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։

Շվեյցարական մրցակարգի (10 տուր) մրցաշարին մասնակցում է 276 շախմատիստ 50 երկրից, 92-ը գրոսմայստերներ են։ Մրցաշարում ամենաբարձր վարկանիշն Արոնյանինն է։

Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և այլք: