Հավատացել են թուրքերի հնարքին. հայերը պետք է զգուշանան լրտես–հավելվածից

Առաջին հայացքից GetContact հավելվածն անվտանգ է թվում։ Եթե անընդհատ անհանգստացնող բաժանորդ է զանգահարում, ստուգում եք համարը ու իմանում նրա անունը։ Ժամանակակից մարդուն էլ ի՞նչ է պետք։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ...
Sputnik

Անի Լիպարիտյան, Sputnik.

Հայերն, ինչպես հայտնի է, սիրում են խաղալ սմարթֆոնների հետ` երբեմն գաջեթների վրա առցանց նայելու տարբեր բաներ են ներբեռնում։ GetContactС հավելվածն անցած տարվանից հայ օգտատերերի շրջանում մեծ տարածում ունի։

Թուրքական ծրագրավորողների ստեղծած համարների «լրտեսը» լավ լուծում է չափից շատ հետաքրքրասեր մարդկանց համար. մեզանից շատերին` հատկապես երիտասարդներին, հետաքրքիր է` ով է զանգահարել այս կամ այն համարից։

Ո՞վ է «կոտրում» հայ հայտնիներին. հաքերներն ատամ ունեն աստղերի վրա

«Խելացի» մշակողները նկարագրության մեջ այնպես են գովազդում իրենց հավելվածը, որ անհնար է դիմակայել` «անհայտ համարների որոնում ու անցանկալի զանգերի կանխում», «հետ զանգելուց առաջ արագ իմացեք` ով է ձեզ զանգահարել», «համարների վայրկենական որոնում» և այլն։

Երբ հայ բաժանորդներն իմացան GetContact–ի ծագման երկրի մասին, սկսեցին հավելվածն արագ ջնջել գաջեթներից` չցանկանալով իրենց տվյալները հանձնել թուրք մշակողներին։

Հայ մասնագետներն արդեն հետազոտություն են անցկացրել. համացանցում կարելի է գտնել հետևյալ տեղեկությունը` թուրքական հավելվածի օգտատերերի մեծ մասը (ավելի քան 85%) հայեր են։

«Հավելվածը տվյալները մի քանի մակարդակով է ստանում։ Այն կարող է ստանալ ձեր.

  • անուն, ազգանունը,
  • գրանցված համարները,
  • անձնական հաշիվները (օրինակ` Messenger, Viber, E-Mail, Bank Accounts)։

Հայաստանում գրանցված 4 միլիոն հեռախոսահամարից այդ հավելվածի համակարգում գրանցված է 30%–ը, այսինքն` 1.3 միլիոն բաժանորդ», – գրում է Facebook–ի օգտատեր Հրայր Մովսիսյանը։

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից

Իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այդ հավելվածը «ներխուժում» է սմարթֆոնների մեջ ու ստանում է համարները։

«Հայաստանում թուրքական բացահայտ լրտեսական Գեթքոնտակտ հավելվածը և՛ Գուգլ Փլեյում, և՛ Էփփ Սթորում առաջին տեղում է ներբեռնումներում։ Շնորհավոր Ամանոր և կանանց միամսյակ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ հավելված ստեղծողներին հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ լրտեսական ծրագիրը շատ լավ է մարդկանց գրավում։

Ի դեպ, այդ հավելվածն ակտիվորեն օգտագործող օգտատերերը տարբեր կայքերում մեկնաբանություններ են թողնում։ Շատերը բողոքում են, որ հավելվածը երկար է ներբեռնվում ու համարները կրիայի արագությամբ է ստուգում։

Եթե նախկինում օգտատերերը կարող էին տեսնել հավելվածի ծագման մասին ամբողջական տեղեկությունը, ապա հիմա հայտնի առցանց–խանութներում մենք տեսնում ենք միայն GetContact LLP. Մի խոսքով` մշակողներին հաջողվել է թաքցնել «թուրքական հետքը»։

Միաժամանակ, մշակողը նշում է, որ հավելվածը կարելի է ներբեռնել ու օգտագործել 17 լեզուներով, նշվում է նաև տարիքը` 4+։

Վերջերս մեծ տարածում ունեին առցանց թեստերը, որոնք ներխուժում էին ամբողջ աշխարհի օգտատերերի տվյալների բազա։ Չէ որ դա այդքան հաճելի է` ստեղծել պարզունակ թեստեր, հավելվածներ, որոնք հեշտորեն կարող են միլիոնավոր մարդկանց գրավել։

Այդպիսի խայծերն ազդում են հատկապես կանանց վրա, որոնք միշտ ուզում են իմանալ «ով է լինելու նրանց ապագա ամուսինը», «ինչպիսին է լինելու իրենց երեխան» և այլն։

Ամեն դեպքում արժե ջնջել գաջեթներից բոլոր կասկածելի հավելվածները, անծանոթ հղումներով չանցնել ու մինչ ներբեռնելը ծանոթանալ հավելվածի ծագման հետ` խորհուրդ են տալիս մասնագետները։