Աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կհավաքվեն Հայաստանում

Հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի- Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Իսկ մինչև այդ՝ փետրվարի 19-21-ը Հայաստանը կմասնակցի Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կազմակերպվող «WCIT 2018» համաժողովին։

«Համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով»,- նշված է հաղորդագրությունում:

Փորձագետ. հայկական IT-ինդուստրիան գրավում է համաշխարհային շուկան

Հնդկաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ և ՏՏ ընկերություններ։

Հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները կներկայանան միասնական տաղավարով։

«WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար առաջատար ընկերություններ` մոտ 100 երկրից։