Սարսափի տուն. ԱՄՆ–ում ամուսիններն իրենց 13 երեխաներին պահում էին տանը շղթայված

Ամուսիններն ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում փակված էին պահում իրենց 13 երեխաներին (2-ից 29 տարեկան)։ Նրանցից մի քանիսը շղթայված էին։
Sputnik

Ոստիկանության տվյալների համաձայն` հունվարի 14–ի առավոտյան 10 տարեկան աղջկան հաջողվել է փախնել տնից ու փրկակար ծառայություն զանգել։ Նա հայտնել է, որ ծնողները շղթայված են պահում իր 12 քույրերին ու եղբայրներին։

Ծնողները չեն կարողացել բացատրել ոստիկաններին` ինչու են պահել երեխաներին մթության մեջ ու հակասանիտարական պայմաններում։

Բոլոր երեխաները վատ վիճակում էին գտնվում ու երկար ժամանակ հաց չէին կերել։ Տուժածներին տարել են ոստիկանություն` հարցաքննման համար, հետո հիվանդանոցներ` բժշկական զննում անցնելու համար, ծնողներին ձերբակալել են։