Ինչպես ձուկը ջրում. Երևանի բնակիչն իր բնակարանը վերածել է ակվարիումի

Ակվարիումիստիկան Վահան Հակոբյանի կյանքի մի մասն է։ Նա մանկուց սիրում է ձկներին և մոտ 30 տարի զբաղվում է պրոֆեսիոնալ գործունեությամբ։
Sputnik

Վահանն իր բնակարանի խոհանոցը վերածել է իսկական ակվարիումի։ Նրա հետ նույն տանիքի տակ ապրում են շուրջ 20 տեսակի ձկներ, թութակ, գորտեր և այլ կենդանիներ։

«Ես ինձ բնության մասնիկ եմ համարում, և ինձ համար կենդանիները միշտ կարևոր են եղել», — Sputnik Արմենիային պատմեց Վահանը։

Նա խոսեց իր բնակարանի անսովոր բնակիչների մասին և վստահեցրեց, որ, չնայած իրենց լռակյացությանը, բոլոր ձկները կարողանում են շփվել և ճանաչում են իրենց տիրոջը։