Մարիխուանայի արքան. Դեն Բիլզերյանը նոր բիզնես է սկսում

Հանրահայտ Դեն Բիլզերյանն արդեն համաձայնության է հասել կանադական ընկերություններից մեկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Դեն Բիլզերյանը պատրաստվում է մարիխունայի բիզնեսով զբաղվել։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Դենը լուսանկար է հրապարակել և կից գրառում թողել։

«Ես պատրաստվում եմ մարիխունայի գլոբալ ապրանքանիշ ստեղծել։ Green Axis-ի նախագիծը կգործարկի հաջորդ ամիս»,- գրել է Բիլզերյանը։

Նա արդեն պայմանագիր է կնքել կանադական հայտնի ընկերություններից մեկի հետ, որին դուր է եկել Դենի գաղափարը։