Ի՞նչ ընդհանուր բան կա հայ եկեղեցու ու հին Նոր տարվա միջև

Հին Նոր տարին աշխարհի շատ երկրներում նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը, իսկ հայերն այդ օրը սեփական, եզակի եկեղեցական տոնն են նշում։
Sputnik

Անի Լիպարիտյան, Sputnik

Հայ առաքելական եկեղեցին առանձնանում է յուրօրինակ ծեսերով ու ավանդույթներով։ Օրինակ` հունվարի 13-ին մեր եկեղեցին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը։ Այն խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների հանդիպումը:

Ծնվելուց հետո ութերորդ օրը, Հին Կտակարանի համաձայն, Հիսուսին թլպատել են ու միայն դրանից հետո անուն են տվել։

«Խոպանչիական» Նոր տարին, կամ որտեղից են հայերը գումար հայթայթում տոների համար

Սակայն այդ օրը հայերը չեն մոռանում նաև Հին Նոր տարվա մասին։ Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում (մեծ մասամբ՝ խորհրդային) Հին Նոր տարին են նշում։ Իհարկե, այդ տոնն առանձնապես նշանակություն չունի ու ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, բայց այդ օրն ընդունված է շնորհավորել միմյանց ու տոնական փոքր սեղան գցել։

Ինչո՞ւ չտոնել, եթե առիթ կա

Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1918 թվականին, օրացույցից գրեթե մեկ ամիսը կորավ, ու հունվարի 31-ից հետո միանգամից եկավ փետրվարի 14-ը։

Ժողկոմիսարների խորհրդի որոշման մեջ նշվեց․ «Հունվարի 31-ին հաջորդող օրը համարել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 14-ը, երկրորդ օրը՝ փետրվարի 15-ը, և այդպես շարունակ»։

Արդյունքում օրերը 13-ով հետ ընկան, ու հայերը ԽՍՀՄ այլ հանրապետությունների պես սկսեցին Նոր տարին նշել դեկտեմբերի 31-ին, իսկ Հին Նոր տարին «բաժին հասավ» հունվարի 13-ին ու միայն հիշողության մեջ մնաց։