Հայաստանի տևական դադարը խզվեց, վարչապետը մեկնում է Դավոս

Կառավարության ղեկավարը Դավոսի Համաշխարհային ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

Իշխանության հայկական բուրգի խոցելիության բանաձևը. ո՞րն է ապագա վարչապետի ու նախագահի թույլ կետը

Համաժողովն ընթանալու է 2018թ. հունվարի 23-26-ը:

Արարատյանի խոսքով` արդեն ճշգրտվում է Կարապետյանի այցի օրակարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանը դավոսյան համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին։

Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում` ԱՄՆ նախագահը։