Նոր շրջադարձ Մխիթարյանի «գործում». Մոուրինյոն հայի դիմաց չիլիացու է ուզում վերցնել

Հայ կիսապաշտպանին կարող են փոխարինել չիլիացի հարձակվողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կարող է համալրել «Արսենալի» շարքերը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյիի պաշտոնական կայքը։

Հենոն պետք է «Մանչեսթեր Յունայթեդին». բաժանորդները Մոուրինյոյին «սև ամպ» են անվանել

Նրա տեղեկություններով` «կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինյոն բանակցություններ է վարել «Արսենալի» մարզչի հետ. ուզում է ձեռք բերել նրանց հարձակվող Ալեքսիս Սանչեսին։

Չիլիացու փոխարեն Մուորինյոն պատրաստ է «Արսենալ» ուղարկել Մխիթարյանին։

Կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Ինտերը» և կարող է միջամտել պայքարին: Հավանական է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կօգտագործի դա ամռանը «Ինտերի» խաղացող Իվան Պերիշիչին ձեռք բերելու համար:

Ավելի վաղ հայտնել էին, որ եթե «Ինտերին» չհաջողվի ստանալ հայ կիսապաշպանին, ապա ակումբը կփորձի համալրել շարքերը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի հաշվին:

Անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարյանին հրաժեշտ տալ 35 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց: