ՄԻԵԴ–ի վճիռն ընդդեմ Հայաստանի. Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանին կվճարվի 2500 եվրո տուգանք

Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց սեփական երկրի դեմ ներկայացված հայցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Հունվար — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց հերթական վճիռն  ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս անգամ բավարարել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցը։ Այս մասին ինֆորմացիան հրապարակվել է ՄԻԵԴ–ի պաշտոնական կայքում։

ՄԻԵԴ–ը որոշել է` Հայաստանը 3600 եվրո կվճարի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հայաստանի կառավարությունը քաղաքական գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2000  եվրո  որպես բարոյական փոխհատուցում և 500 եվրո դատական ծախսերի համար։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում.  խախտվել են  նրա` Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Արզումանյանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել տարիներ առաջ: Որպես ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը։ Կալանքի տակ նա հայտնվել էր «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Դանիայի Թագավորությունում ՀՀ ներկայիս արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Արզումանյանը  հայց էր ներկայացրել  տարիներ առաջ՝ մինչև այս պաշտոնին նշանակվելը։ Նա դեսպան է նշանակվել  2017թ.–ին։