Պաշտոնյան պատահաբար Ղրղըզստանը երկու շաբաթով ԵԱՏՄ–ից «հանել է». նրան ազատել են աշխատանքից

Փաստաթուղթը կազմելիս պաշտոնյայի անուշադրությունը սկանդալ է առաջացրել, և ստիպել երկրի խորհրդարանին Ամանորին արտահերթ նիստ հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ԵԱՏՄ–ում Ղրղըզստանի ներկայացուցիչ Սանժար Ումետալիևին հեռացրել էին պաշտոնից Մաքսային օրենսգիրքն ընդունելու հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի կառավարության աշխատակազմի ներկայացուցչին։

Բացի այդ մի շարք նախարարներ նկատողություն են ստացել խորհրդարանի կողմից ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերականացման մասին օրենքը կոպիտ սխալով ընդունելու համար։

ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Եվրասիական մաքսային օրենսգիրքը

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից միության ողջ տարածքում, երբ բոլոր անդամ պետությունները կատարել են վավերականացման ներքին գործընթացները։ Ղրղըզստանի խորհրդարանը Մաքսային օրենսգրքի վավերականացման մասին օրենքն ընդունել է դեկտեմբերի վերջին օրերին։ Սակայն դրանից հետո պարզվել է, որ փաստաթղթում նշված է, որ այն Ղրղըզստանում ուժի մեջ կմտնի հունվարի 15-ից։ Դեկտեմբերի 30-ին խորհրդարանը ստիպված էր արտահերթ նիստ հրավիրել, սխալն ուղղելու համար։

«Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը կարգադրություն էր ստորագրել, որի համաձայն Ումետալիև Սանժար Բոլոտբեկովիչին դիմումի համաձայն ազատել էին ԵԱՏՄ–ում ՂՀ–ի ներկայացուցչի պաշտոնից», – հայտնել են Ղրղըզստանի կառավարությունից։

Բացի այդ, «ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերականացման մասին» օրենքի նախագծի նախապատրաստման ժամանակ պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ նկատողություններ են ստացել։

ԳՁՕ–ն այլևս իր «դեմքը» չի կարող թաքցնեւ. ԵԱՏՄ նոր կանոնները

«Կարգադրության համաձայն` նկատողություն են հայտարարել Ղրղըզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովին, Մաքսային պետական ծառայության նախագահ Կուբանիչբեկ Կուլմատովին։ Խիստ նկատողություն է հայտարարվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Բակելդի Տյումենբաևին և կառավարությանն առընթեր Մաքսային պետական ծառայության նախագահի տեղակալ Զամիրբեկ Նիյազալիևին։ Պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ՂՀ–ի կառավարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից», – գրված է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։

Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նպատակը ԵԱՏՄ երկրներում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է։ Օրենսգիրքն ուղղված է մաքսային գործողությունների օպտիմալացմանը, մաքային կանոնների հետագա ազատականացմանը և ԵԱՏՄ շրջանակներում առանձին գործող համաձայնագրերի օրենքների համակարգմանը։ Օրենսգրքի նորմերը մաքսային գործընթացների պարզեցում, գործողությունների ավտոմատացում են ենթադրում, ինչպես նաև «միասնական պատուհանի» մեխանիզմի կիրառում, ապրանքների թողարկումից հետո վերահսկման ակցենտների տեղափոխմանն ու ԵԱՏՄ արտաքին ու փոխադարձ առևտրի ժամանակ ապրանքների շարժի «հետևելիության» մեխանիզմների իրականացում։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։