Ցտեսություն, Միկի. ԶԼՄ-ներն իմացել են, թե ով կլինի Մխիթարյանի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդում»

Խոսակցություններն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կարող են փոխել կիսապաշպան Ժոաու Մարիուով, չէին դադարում նույնիսկ դեկտեմբերի վերջին, Մխիթարյանի վերջին խաղից հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուով, հայտնում է The Sun-ը:

Նորությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կփոխեն Միլանի կիսապաշպանով, կարծես իրականին մոտ է, անկախ նրանից, որ դեկտեմբերի 30-ին թիմի վերջին խաղի ժամանակ ՄԽիթարյանը դաշտ դուրս եկավ:

Մոուրինյոն դեռ մտածում է. Հենրիխ Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում

The Sun թերթի գնահատականի համաձայն` Մխիթարյանը ՄՅ հիմնական կազմում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Սաութհեմփթոնի» (0:0) դեմ խաղում, սակայն իր խաղով չտպավորեց և 65-րդ րոպեին փոխարինվեց:

«Մխիթարյանը կփոխարինվի, քանի որ չի կարողանում ցուցադրել իր ողջ ներուժը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո», — հայտնում է պարբերականը:

Անգլիական որոշ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` հայ ֆուտբոլիստը դժգոհ է Մոուրինյոյի վերաբերմունքից և ցանկանում է «Բորուսիա» վերադառնալ:

28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվել է Միլանի «Ինտեր» ակումբը: Մոուրինյոյին իր հերթին հետաքրքրել է Միլանի ակումբի կիսապաշտպան Ժոաու Մարիուն և համաձայն է նրան փոխարինել Մխիթարյանով: Իր հայրենակցին Մոուրինյոն պատկերացնում է դաշտի կենտրոնում` որպես Մայքլ Կարիկին փոխարինող: Սպասվում է, որ վետարանը խաղաշրջանի ավարտին կավարտի իր կարիերան, և պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Ժոաու Մարիուն կարող է նրան փոխարինել:

Դեռևս «Ինտերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև որևէ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում: Ակումբների ներկայացուցիչները քննարկում են միջնորդների օգնությամբ փոխանակման հնարավորությունը:

Ժոաու Մարիուն այս խաղաշրջանում հանդես չի գալիս «Ինտերի» հիմնական կազմում: Նա 11 խաղ է խաղացել Իտալիայի առաջնության ժամանակ: Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի կեսերին: «Ինտերը» պորտուգալացու տրանսֆերի դիմաց անցյալ տարվա ամռանը «Սպորտինգին» 40 մլն եվրո էր վճարել: