Այրեցինք, կարելի է նաև աղմկել. Սախալինում վառել են տոնածառը

Ամանորի տոնակատարության ամենաթեժ պահին Հարավային Սախալինսկի գլխավոր հրապարակում (Ռուսաստան) այրվել է 25 մետրանոց տոնածառը:
Sputnik

Սախալինի գլխավոր հրապարակում Ամանորի տոնակատարությունը կարող էր ողբերգության վերածվել Հարավային Սախալինսկի բնակիչների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Տոնածառն այրվել է կեսգիշերից գրեթե կես ժամ անց: Հրշեջները մարել են տոնածառի հիմքի վերջին մասերը, բոլորին խնդրել են հեռու գնալ», — ասել է գործակալության զրուցակիցը:
Հրշեջների ժամանումից առաջ ծառն ամբողջովին այրվել է: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Սոցիալական կայքերում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է տոնական համերգի հաղորդավարը կոչ անում ներկաներին հանգստություն պահպանել և միասին աղմկել:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը ճայթռուկների օգտագործման ժամանակ: Այժմ Սախալինի գլխավոր հրապարակում ավարտվում է տոնածառի հիմքի ապամոնտաժումը: Նախատեսվում է քաղաքի այգին զարդարող 12 մետրանոց նոր տոնածառ տեղադրել: