Հայաստանն օդապարիկի բարձունքից. զմայլվենք հիասքանչ տեսարանով ու Գառնու տաճարով

Ի հեճուկս տարածված կարծրատիպերի նշենք, որ օդապարիկով կարելի է օդ բարձրանալ նաև ձմռանը։ Համենայն դեպս, Հայաստանում հնարավոր է` մեր երկրի լանդշաֆտի ու կլիմայական առանձնահատկությունների շնորհիվ, համոզված է Հայաստանում օդանավարկային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը:
Sputnik

«Հայաստանի երկինքը օդանավարկության համար առանձնահատուկ է: Մի կետից դուրս գալով՝ կարող ես նույն կետ վերադառնալ, ինչը շատ երկրներում պարզապես անհնար է: Ընդ որում՝ կարելի է թռչել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը»՚, — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Օդապարիկով թռիչքն անվտանգ է: Կախված բնակլիմայական պայմաններից ու ընդհանուր քաշից՝ 450 կիլոգրամանոց օդապարիկը կարող է 3-4 մարդ բարձրացնել երկինք:
Sputnik Արմենիայի թղթակիցներին բախտ է վիճակվել շրջել օդապարիկով: Մանրամասները՝ դիտեք տեսանյութում: