Կատմանդուում հրդեհ է բռնկվել «Turkish Airlines»–ինքնաթիռում, որում 273 ուղևոր է եղել

Շասսիի հենասյուների հատվածում ծուխ է նկատվել վայրէջքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի «Տրիբհուվան» միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռում:
Ստամբուլից չվերթ իրականացրած օդանավում եղել է 273 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։ Ծուխ նկատելուց հետո ինքնաթիռում գտնվողները արագ տարհանվել են, օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
Ըստ տեղեկությունների` շասսիի հենասյուների հատվածում ծուխ է նկատվել վայէջքի ժամանակ։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր լինել հիդրավլիկ հեղուկի ներթափանցումը արգելակային համակարգի վրա, ինչը հանգեցրել է հրդեհի: Հրշեջ հաշվարկները կրակը մարել են մի քանի րոպեի ընթացքում։
Տեխասում «Cessna 421C» ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել