ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Սյունիքում ռուս դիվանագետները մասնակցել են Հաղթանակի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին:
Ռուս դիվանագետները Սյունիքում նշել են Հաղթանակի օրը
© Photo : Посольство России в Армении
Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակով ՌԴ ԱԳՆ առաջնային խմբի դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին Քաջարանում, Մեղրիում և Ագարակում:
Իսկ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 127-րդ Մեղրիի ջոկատի տարածքում կայացել է հանդիսավոր շքերթ, որին հրավիրված էին զինծառայողների ընտանիքների անդամներ, վետերանական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կապանում մասնակիցները նույնպես ծաղիկներ են խոնարհել «Բաղաբուրջ» հուշահամալիրի զինվորական հուշարձանի և Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի արձանի մոտ:
Ռուս դիվանագետները Սյունիքում նշել են Հաղթանակի օրը
© Photo : Посольство России в Армении