ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երեկոյան ժամերին անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +23–ից +25, գիշերը` +10-ից +12 աստիճանի սահմաններում։