ԱՄՆ-ի Թենեսի նահանգում պլաստիկի վերամշակման օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, տեղական իշխանությունները ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել։
Sputnik
ԱՄՆ Թենեսի նահանգում պլաստիկի վերամշակման օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել, շրջակայքը ծխով է պատված, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
«Տեսանյութում երևում է ծխի հսկայական սև ամպ, որը բարձրանում է Sigma Renew 360 ընկերության օբյեկտից», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Տեղական իշխանությունները ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել: Հայտնի չէ նաև՝ տուժածներ կան, թե ոչ։