ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթը։
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Կարմիր հրապարակում ընդունում է Հաղթանակի շքերթը: Հանդիսավոր հաշվարկների հրամանատարն է ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչևը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին մասնակցում են ռազմական հատուկ գործողության ավելի քան 1000 մարտիկներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է տրիբունաներից օտարերկրյա առաջնորդների և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Այս տարի կազմակերպիչները պահպանել են շքերթի օդային հատվածը՝ ռուսական օդաչուական խմբերի մասնակցությամբ («Ստրիժի», «Ռուսկիե վիտյազի» և այլն)։ Միևնույն ժամանակ շքերթի ձևաչափը որոշ չափով կրճատվել է՝ զորահանդեսն անցնում է առանց ռազմական տեխնիկայի և սուվորովյան, նախիմովյան ուսումնարանների ու կադետական կորպուսների մասնակիցների։